Վարդենիսի բնակիչը պնդում է, որ 3 անձ ավտոպահեստամասերի խանութում իրեն ծեծի են ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչը պնդում է, ավտոպահեստամասերի իր խանութում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին ժամը 16:20-ի սահմաններում Վարդենիսի Անդրանիկի փողոցի 40-ամյա բնակիչ Լեւոն Մադոյանը ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել՝ հայտնելով, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ 35-ամյա Արմեն Սաֆարյանն իրեն պատկանող ավտոպահեստամասերի խանութում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածել է իր դեմքին եւ հեռացել:
Հեռանալուց հետո նա որոշ ժամանակ անց, դեռեւս չպարզված 3 անձանց հետ, վերադարձել է խանութ եւ ծեծի ենթարկել իրեն` վնասվածք պատճառելով: Ծեծկռտուքի ժամանակ էլ կոտրել են խանութի ապակիները: Փաստի առիթով ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը փնտրում է 3 անծանոթ անձանց: