Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սերժ Սարգսյանի ցանկությունը և դառը իրականությունը

ОБЩЕСТВО

Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը սեփական հաջողությունները պայմանավորի նաև մեր երկրի հաջողություններով: Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն գիտելիքի պաշար, փորձեն իրենց անձնական հաջողությունները ունենալ Հայաստանում: Իհարկե, նախագահի այս ցանկությունը կիսում ենք բոլորս, սակայն, ինչպես նշեց հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, երկրում այդ ցանկության իրականացման համար չկան բավարար պայմաններ: Ձևավորված կրթական համակարգը որևէ կերպ չի նպաստում այդ պայմանների բավարարմանը:

Այս տարի ԲՈւՀ-երի ընդունելության քննությունները վերհանեցին այն աղետալի վիճակը, որն այսօր առկա է: Մի կողմից՝ նվազել է ԲՈւՀ դիմողների քանակը, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, ինչպիսին են ՝ անվստահությունը մեր բարձրագույն կրթության որակի հանդեպ, արտագաղթը, դեմոգրաֆիական խնդիրները: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ երիտասարդների մի զգալի հատված ընդհանրապես առաջնորդվում է այն պատկերացմամբ, որ առանց դիպլոմի և բարձրագույն կրթության էլ կարող են աշխատանք գտնել՝ ԽԾԲ-ն կա ու կա, իսկ երիտասարդների մյուս մասն էլ ցանկանում է ուսումը շարունակել արտերկում: Մյուս կողմից՝ կտրուկ աճել է ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններից կտրվողների թիվը:

Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է: Միասնական քննությունների առաջին փուլի արդյունքում Համաշխարհային պատմություն առարկայի միասնական քննությանը մասնակցել է 73 դիմորդ։ Անցյալ տարվա համեմատ դիմորդների թիվը նվազել է 55-ով։ Անբավարար է ստացել 6,8 %-ը, առավելագույն 20 միավոր ստացել է մեկ դիմորդ: ֆիզիկա առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 1610 դիմորդ, որից միայն 1540-ն է ներկայացել քննությանը։ Միջին գնահատականը կազմել է 11,8 բալ, նախորդ տարի պատկերը գրեթե նույնն է եղել. միջին միավորը 11։79 բալն էր։ Անբավարար է ստացել դիմորդների 24.61 տոկոսը՝ նախորդ տարվա 20.84-ի փոխարեն։ Մաթեմատիկա առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 4468 դիմորդ, իսկ քննությանը մասնակցել է 4225 դիմորդ։ Միջին գնահատականը կազմել է 11.45 բալ՝ նախորդ տարվա 11.76-ի փոխարեն։ Նվազագույն շեմը չի հաղթահարել 511 դիմորդ։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած 5011 դիմորդից առավելագույն 20 միավոր է ստացել 51 դիմորդ: Առարկայի միջին միավորը կազմել է 13.1: Անբավարար է ստացել 9 տոկոսը, իսկ 80 տոկոսը՝ 7.5-16 միավոր։ Երկրորդ փուլի պատկերը ևս հուսադրող չէ, անբավարար ստացողները ավելի շատ են, քան առաջին փուլում: Մասնավորապես՝ ռուսաց լեզու առարկայից անբավարար են ստացել դիմորդների 44 %-ը, իսկ ամենաբարձր միավորն այս առարկայից եղել է 17, որը ստացել է ընդամենը մեկ հոգի, մնացածները ստացել են 7․5-13 միավոր, հայոց լեզու և գրականությունից՝ 30 % անբավարար, իսկ միջին միավորը եղել է 10-ը, ֆիզիկայից անբավարար են ստացել մոտ 50 %-ը, իսկ միջին միավորը եղել է 9-ը, օտար լեզուների միջին միավորը՝ 11․5, իսկ անբավարար ստոցողների քանակը՝ մոտ 20 %, կենսաբանություն առարկայից՝ միջին միավորը 10․7 է, 3 դիմորդ ստացել է 20 միավոր, իսկ անբավարար ստացողների թիվը կազմել է 29․5 %, մաթեմատիկայից միջին միավորը եղել է 9.7 բալ, առավելագույն 20 միավոր ստացել է ընդամենը 2 դիմորդ, իսկ անբավարար ստացողների քանակը՝ 40 %։

Ավագ դպրոցների գործառույթներից մեկն էլ՝ աշակերտին պատրաստված և գիտելիքով զինված ԲՈւՀ-ի ընդունելության քննությանը ուղարկելն է: Թե որքանով են ավագ դպրոցները կատարել և կատարում իրենց այդ գործառույթը կարիք չկա վերլուծել՝ թվերը ինքնին խոսուն են: Իսկ սա նշանակում է, որ խնդիրը համակարգային է: Դպրոց-ԲՈւՀ շղթայի համագործակցությունը արդյունավետ չէ և գրեթե բացակայում է: Եվ դժվար թե նախագահի կողմից նշված պայմանների բարելավումը հնարավոր լինի նման կրթական համակարգի առկայության դեպքում: ԲՈւՀ-երի խնդիրը այսքանով չի ավարտվում: Այս տարի պետական ԲՈւՀ-երից միայն Երևանի Պետական Բժշկական համալսարանն է, որ սպառել է իրեն հատկացված բոլոր տեղերը: Մյուս ԲՈՒՀ-երը ստիպված են երկրորդ անգամ ընդունելության քննություն կազմակերպել՝ հույս ունենալով գոնե այդպես լռացնել ուսանողների պակասը: ԲՈւՀ-երի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, ցուցակները հրապարակված եւ արդեն պարզ է, որ առկա են բազմաթիվ թափուր տեղեր, և, թերևս, զարմանալի չէ, որ դրանք բոլորը վճարովի համակարգում են: ԲՈւՀ-երը այլևս ժամանակ չունեն մտածելու կրթության որակի մասին, առաջնային են դառնում ֆինանսները: Այս տեմպերով և որակներով ինչ պայմաններ ենք բարելավելու՝ դեռ պարզ չէ… իսկ մինչ այդ քիչ թե շատ գիտելիքի պաշար ունեցող երիտասարդները մտածում են օր առաջ Հայաստանը լքելու, այդ գիտելիքները զարգացնելու և դրանց պատշաճ կիրառում գտնելու մասին:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ