Կարապի լճում «ջրային» ուրախ դիսկոտեկ է անցկացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով, Վարդավառի տոնի առիթով համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճում և հարակից տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ուրախ միջոցառումն ուղեկցվել է դիջեյի մատուցած երաժշտությամբ, ինչի շնորհիվ Կարապի լիճը վերածվել էր ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի: Միջոցառման ընթացքում հրշեջ մեքենաները ջրամղիչ հզոր շիթերով ջուր են ցայել զվարճանքի մասնակիցների վրա, իսկ վերջիններս էլ ապահովված են եղել դույլերով:
Կարապի լճում անցկացված ջրային «խելահեղության» ակամա մասնակից են դարձել նաև պատահական անցորդներն ու մայրաքաղաքի հյուրերը»: