Հիլարի Քլինթոնի 76-ամյա մրցակիցը ցանկանում է 2020 թվականին Թրամփի դեմ առաջադրվել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Վերմոնթ նահանգից ընտրված սենատոր 76-ամյա Բերնի Սանդերսը ցանկանում է 2020 թվականին Թրամփի դեմ առաջադրվել, հայտնում է The Hill պարբերականը:
«Նա կարծում է, որ դարձյալ առաջադրվելու իրավունք ունի, եւ համոզված է, որ եթե դեմոկրատների թեկնածուն ինքը լիներ, ապա Թրամփին կհաղթեր»,- պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Սանդերսի օգնականը: Նրա խոսքով՝ Սանդերսը ոչ մի պայմանով չի ցանկանում զիջել պայքարի առաջատարությունը նաեւ Օբամայի օրոք փոխնախագահ Ջո Բայդենին:
Ինքը Սանդերսն իր ապագա ընտրարշավի մասին ոչ մի հայտարարություն չի արել: Սակայն վերջին ամիսներին տարբեր նահանգներում հրապարակային ելույթների շարք է անցկացրել:
Հուլիսի սկզբին նա ելույթ է ունեցել Այովայում, որտեղ Հիլարի Քլինթոնին պարտվել էր փրայմերիզում: Նա ելույթներ է ունեցել Արեւմտյան Վիրջինիա եւ Կենտուկի նահանգներում, որտեղ քննադատել է Թրամփի կառավարության առողջապահական համակարգը: