Պորոշենկոն կրկին մեղավոր է համարում Ռուսաստանին եւ սպառնում պատժամիջոցներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա) ղեկավարների հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կպահանջի անհապաղ դադարեցնել կրակը Դոնբասում։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Հեռախոսազրույցը նախատեսվում է հաջորդ շաբաթ, հավելել է նա։
«Չկատարման դեպքում կուժգնանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի վերջերս կայացրած որոշման համաձայն»,-գրել է Պորոշենկոն։
Նշենք, որ «Մեծ յոթնյակի» ամփոփիչ հայտարարությունում մայիսի 27-ին «Մեխ յոթնյակի» երկրների ղեկավարները նշել են, որ պատրաստ են համագործակցել Ռուսաստանի հետ՝ տարածաշրջանային եւ գլոբալ հարցերի լուծման համար, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է կատարի Մինսկյան պայմանավորվածությունները, որպեսզի պատժամիջոցները չխստացվեն։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը տեղի կունենա հուլիսի 24-ին։