Վարդան Ասոյանի տարեկան եկամուտները գերազանցել են 22 հազար դոլարը. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը, պարզվում է, մեծ կարողությունների տեր մարդ է, ինչի մասին վկայում է Ասոյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագիրը:
Մասնավորապես, Ասոյանը նախորդ տարի երեք փոխարժեքներով դրամական միջոցներ է ունեցել: Տարեսկզբին նա հայտարարագրել էր 71 հազար ԱՄՆ դոլար, 14 միլիոն դրամ և 20 հազար ռուսական ռուբլի: Արդեն տարեվերջին նրա դրամական միջոցներում որոշակի փոփոխություններ են կատարվել՝ մի մասն ավելացել է, մի մասն էլ՝ նվազել: Արդեն տարեվերջին նրա բանկային հաշիվների վրա կար 65 հազար ԱՄՆ դոլար, 10 միլիոն դրամ և 500 հազար ռուսական ռուբլի:
Տարեկան եկամուտները կազմել են 3 միլիոն 926 հազար դրամ ու 14 հազար 117 ամերիկյան դոլար և ստացվել են աշխատավարձերից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում