Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսաց լեզվի ուսուցման խորացման հանձնարարական վարչապետից

ECONOMICS

Past.am-ի տեղեկությամբ ընդամենը վերջերս էր անցել ժողովրդի զայրույթը ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու դարձնելու լուրերի կապակցությամբ, և ահա մեր Կրթության և գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, այն է՝ առավելություններ վերապահելով այս լեզվին: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում, այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում: Սրանից բացի, կավելանա ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների թիվը, «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում կկատարվի:

Այս մասին նախագիծը հայտնվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ընդամենը օրեր առաջ: Եվ որ ամենահետաքրքիրն է, այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականով: «Նպատակն է ապահովել իրական գործնական արդյունք, այն է՝ ռուսերենով հաղորդակցական հիմքերի ստեղծում, անձի հոգևոր և մտավոր զարգացում: Ռուսերենի դասավանդման շնորհիվ սովորողների գիտակցության մեջ տեղի ունեցող տարբեր լեզվական համակարգերի փոխներգործության և համեմատության հիման վրա համընդհանուր գործառնությունների խոսքային կարողությունների ձևավորում և զարգացում: Ռուսերենի ուսուցմամբ զարգացնել սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցման կարողությունները»,– կարդում ենք նախագծում:

Նախագծի հեղինակները նաև համոզված են, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս: Ահա թե ինչու.

«Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը, մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն»:

Նախագծում նաև ասված է, որ հայեցակարգի նպատակը ռուսաց լեզվի ուսումնասիրության և դասավանդման բարձր որակի ապահովումն է: Ռուսաց լեզվի ուսուցման նպատակը պետք է լինի նախապատրաստել սովորողներին միջլեզվական և սոցիալմշակութային շփումներին, մշակույթների երկխոսությանը, ձևավորել սովորողին՝ որպես միջմշակութային հաղորդակցության սուբյեկտի, որը լեզվի յուրացման ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ իր երկրի և ուսումնասիրվող լեզվի երկրի և դրա մշակույթի մասին։

Հայեցակարգի հեղինակները նաև մտադիր են ստեղծել ռուսաց լեզվի նոր սերնդի դասագրքեր` տարբերակման և անհատականացման հիման վրա կազմված, որոնք ուղղված են կրթական ծրագրերի պարտադիր և տարբերակված բաղադրիչների օպտիմալ համադրությանը և նախատեսում են սովորողների ինքնուրույն ստեղծագործական աշխատանքների առաջնահերթության զարգացում:

Ըստնախագծի՝իրավիճակիբարելավումըհնարավորէդպրոցումլիարժեքլեզվակրթությանխնդրիլուծմանպարագայում` սովորողներինբազմազգևբազմամշակութային, ժողովրդավարականհասարակությանմեջապրելունևգործունեությունծավալելուննախապատրաստելով։

Հավելենք, որ նախագծի սկզբնամասում ասված է, որ հայ երիտասարդների կողմից մի քանի օտար լեզուների տիրապետումը դարձել է ժամանակի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջը: Եվ նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարևորությունը` ՀՀ կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական և արևելյան լեզուներ: Եվ այս պարագայում առաջարկվում է միայն ռուսերեն լեզվի խորացում:

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia