Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեկոմունիզացիայի որոշումը մեզ ևս պետք էր

ECONOMICS

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Մշակույթի նախարարության հրահանգով, սակայն, ցուցահանդեսը ժամանակից շուտ փակվեց: Նախարարությունը ցուցահանդեսի փակումը պատճառաբանեց «քաղաքականացված» լինելու հանգամանքով:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ մեր այս անկախ պետության պատմության մեջ մի շատ կարևոր գործոն ենք բաց թողել:

«Հայաստանի նման երկրները, որոնք գտնվել են սոցիալիստական տոտալիտար համակարգի ներքո և ձեռք են բերել անկախություն, սկսել են նրանից, որ դատապարտել են այդ համակարգը: Սկսել են դեկոմունիզացիա անցկացնել: Դատարաններով, Կառավարության կամ ԱԺ–ի միջոցով այդ որոշումը մեզ ևս պետք էր: Ոչ թե պետք էր մեկ կամ երկու արձան հանել, կամ մի քանի փողոցի անուն փոխել, այլ պետք էր որոշում, որով մենք ցույց կտայինք, որ մենք հրաժարվում ենք այդ անմարդկային համակարգից: Դատապարտելով՝ մենք երբևիցե այն չկրկնելու պարտավորություն ենք վերցնում: Այդ ամենակարևոր գործողությունը մենք չենք կատարել՝ ամեն ինչ թողնելով օդի մեջ: Դրանով մենք հնարավորություն ենք տվել, որ այդ արժեքները վերադառնան: Բայց խնդիրը չի լուծվի անհատների վերաբերմունքով: Նարինե Թուխիկյանը որոշել է, որ դատապարտելի է՝ ցուցահանդես է կազմակերպել, ուրիշ օղակներ որոշել են, որ դատապարտելի չէ, փակել են այն»,–Past.am–ի հետ զրույցում ասաց Ռուբեն Բաբայանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ այս պայմաններում հարցը կարող է մշտապես շահարկվել:

«Խոսքն այն մասին չէ, որ Միկոյանը, Լենինը կամ Ստալինը վատն են: Հանցավոր էր այդ համակարգը, իսկ նրանք, որոնք աջակցել են այդ համակարգին, եղել են հանցագործներ: Սա է խնդիրը: Եթե մենք փորձենք մարդկանց մեղադրել հանցագործության մեջ՝ չմեղադրելով համակարգը, մենք միշտ շատ տարբեր մոտեցումներ կունենանք: Բոլոր դեպքերում գալիս է նոր սերունդ, որն ուզում է անցածի ճիշտ գնահատականը ստանալ: Մենք որքան էլ փորձենք փակել մեր աչքերը, առաջնորդվել երրորդ երկրների շահերով, միևնույն է, չենք խուսափի դրանից: Այդ հարցի պատասխանը պետք է տանք»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարության պարզաբանմանը, Ռուբեն Բաբայանը նշեց. «Լավ է, երբ որոշում կայացնողը նաև այդ որոշման պատասխանատուն է: Ցավոք, այս դեպքում ինձ թվում է, որ այդ որոշումը թելադրված է: Որոշումը հաստատ կայացվել է ոչ թե Մշակույթի նախարարությունում, այլ ուրիշ ատյաններում: Այդ ուրիշ ատյաններն այդքան էլ համարձակություն չեն ունեցել այդ պատճառաբանությունն իրենց վրա վերցնել, որովհետև այն իսկապես քաղաքական հետապնդում կդառնար: Սա շատ վատ է, որովհետև նա, ով որոշում է կայացնում, հենց ինքն էլ պետք է հայտարարի այդ մասին ու կրի իր որոշման պատասխանատվությունը: Ստացվում է այնպես, որ մեզ մոտ շարունակվում է այդ համակարգը: Ինչ–որ մի ատյաններում որոշում է կայացվում ու հանձնարարական տրվում. «գնացե՛ք ու փակե՛ք, ինչ ուզում եք անունը դրեք՝ դա չլինի»»:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ նման անհեթեթ բացատրություններ են լինում: «Քաղաքական ենթատեքստ կարելի է ամեն ինչի մեջ գտնել: Օրինակ՝ յուրաքանչյուր ներկայացման, երաժշտության ու գրքի մեջ: Հենց այդպես էլ այդ համակարգը աշխատում էր: Բազմաթիվ արվեստի գործեր էին արգելվում, որովհետև իրենց մեջ քաղաքական ենթատեքստ էին գտնում: Աշխարհը փոխվում է, բայց մենք պարտավոր ենք ռեալ գնահատական տալ ու բերել իրական արժեքները: Անկախ պետության համար ամենամեծ արժեքը անկախ պետությունն է: Ժամանակակից ու անկախ երկրի համար ամենամեծ արժեքը մարդն է: Հզոր են այն երկրները, որոնց արժեքային համակարգում մարդն է գտնվում»,– եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal