Կոտայքում «ԳԱԶ 2410»-ը մխրճվել է թույլատրելի հատվածում կայանված «ԶԻԼ»-ի տակ. Կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 14-ին, ժամը 20:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նոր Գեղիի խնձորի այգիների մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «ԳԱԶ-24» մակնիշի 65 OL 718 պետհամարանիշի (վարորդ 61-ամյա Աշոտ Մ.) եւ «ԶԻԼ- 131» մակիշի ՊՆ 7240 Շ համարանիշի (վարորդ 24-ամյա Գնել Գ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Աշոտ Մ.-ն եւ ուղեւոր 35-ամյա Մ. Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երեւան քաղաքի «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, «ԳԱԶ 2410»-ը բետեւից բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ՊՆ-ի «ԶԻԼ»-ին: