Մթերքներ, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը
LIFEՎատ նյութափոխանակությունը պատճառ է դառնում օրգանիզմի ժամանակից շուտ ծերանալուն և բազմաթիվ հիվանդությունների սկզբնաղբյուրն է: Կան հիանալի մթեքներ,որոնք օգնում են հաղթահարել այդ խնդիրը.
Կիտրոն. Հիանալի և զարմանալի միրգ: Օգնում է մրսածության և վիրուսային հիվանդությունների ժամանակ, ինչքան էլ որ զարմանալի է, իջեցնում է ստամոքսի թթվայնությունը, նաև մաքրում է լյարդը:Այնպես որ, կարող եք համարձակորեն օրը սկսել մեկ գավաթ կիտրոնաջրով:
Վարունգ. Արագ օգնում է նյութափոխանակության լավացմանը, չեզոքացնում է թթվային միջավայրը: Այն 90%-ով բաղկացած է ջրից, որը շատ օգտակար է մաշկին:
Բողկ.Նվազեցնում է խոլեստերինի քանակը օրգանիզմում, բարելավում է սրտանոթային համակարգի գործունեությունը:
Նեխուր.Դանդաղեցնում է ծերացման գործընթացը օրգանիզմում, կարգավորում է շաքարի պարունակությունը արյան մեջ:Հարուստ է վիտամիններով, եթերային յուղերով:
Բազուկ.Համեղ և օգտակար բանջարեղեն,որը բարենպաստ ազդեցություն է գործում ամբողջ օրգանիզմի վրա:
Սեխ.Օգտակար է մրսածության ժամանակ, օգնում է անքնության դեպքում, սթերասային իրավիճակներում, բարձրացնում է տրամադրությունը:Օգտակար է նաև երիկամների հիվանդության դեպքում:Հաճախակի օգտագործեք այն:
Բանան.Էներգիայի հիանալի աղբյուր է, պարունակում է մեծ քանակությամբ պեկտին և կրախմալ, որոնք բարենպաստ ազդեցություն են գործում նյութափոխանակության վրա: Պարունակում է քիչ քանակությամբ աղեր և սպիտակուցներ, այդ իսկ պատճառով օգտակար է երիկամների հիվանդության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: