Ո՞ր մթերքների հետ չի կարելի համատեղել ձուն
LIFEՈրպիսի համեղ և սիրված մթերքները չառաջացնեն նյութափոնակության խախտում և գիրանալու պատճառ չդառնան, հետևեք որոշ կանոնների, ուշադրություն դարձրեք մթերքների համատեղելիությանը:
Ձվի օգտագօրծումը որոշ մթերքների հետ կարող է նյութափոխանակության հետ կապված խնդիրներ առաջացնել կամ պարզապես չեզոքացվեն դրանցում գտնվող օգտակար նյութերի հատկությունները:
1. Ձուկ.
Ձուն պարունակում է օվիդին, որը չեզոքացնում է վիտամին B7-ը, որով հարուստ է ձուկը:
2. Բրինձ.
Այս դեպքում նույնպես տեղի է ունենում օգտակար նյութերի չեզոքացում:
3. Կարտոֆիլ.
Այս համադրությունը հատկապես առկա է աղցաններում: Կարտոֆիլի մեջ պարունկվող միներալները չեզոքացնում են ձվի մեջ պարունակվող երկաթը և կալցին:Այս մթերքները միասին դժվարամարս են,որը պատճառ է դառնում վատ նյութափոխանակության:
4. Կաթ.
Սպիտակուցներ պարունակող որոշ մթերքներ անհամատեղելի են: Ինչ վերաբերում է կաթին, ցանկալի է այն օգտագործել առանձին, որպիսի օգտակար նյութերը օրգանիզմի կողմից ընդունվեն ամբողջությամբ:
5. Պանիր.
Ձուն համատեղել ապխտած մսի, պանրի հետ ցանկալի չէ: Ստացվում է դժվարամարս սսնունդ:
6. Որոշ մրգեր.
Խորհուրդ չի տրվում ձվից հետո օգտագործել խնձոր, խաղող, տանձ, սալոր, ծիրան, ձմերուկ:Միրգը մարսվում է 15րոպեի ընթացքում, իսկ ձուն ավելի երկար: Պատկերացրեք, թե ինչ կկատարվի ձեր ստամոքսում:
Օգտագործեք ձուն բրոկկոլիի, կանաչեղենի, կրախմալ չպարունակող բանջարեղենի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: