Վիտամինային ռումբ, որը մաքրում է լյարդը,լավացնում տեսողությունը
ԼԱՅՖԽոսքը բազուկի մասին է, այն կարող է լինել ձեր առաջին օգնականը գիրանալու դեմ պայքարում: Շնորհիվ նրա մեջ պարունակվող բետաինի, բազուկը հիանալի մաքրում է օրգանիզմը, հաղորդում էներգիա: Հատկապես օգտակար է երեխաներին, հղի կանանց և ծերերին:
Կարևոր է, որ եփելիս այն չի կորցնում իր օգտակար հատկությունները: Բազուկը կարգավորում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը, օրեկան 100-150գր. օգտագործումը կտա կայուն արդյունք:
Իսկ գիտեք, ինչպես ճիշտ եփել բազուկը: Սովորաբար այն պատրաստում են սառը ջրով լի կաթսայի մեջ 2-3ժամ եռացնելով: Սակայն խոհարարներն այն եփում են այլ կերպ` եռացնում են30 րոպե, թափում են ջուրը, բազուկը պահում են հոսող սառը ջրի տակ 15 րոպե: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության արդյունքում բազուկն արդեն պատրաստ է: Ընդամենը 45 րոպե:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: