Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սև PR Հայաստանի դեմ՝ մայրաքաղաքի կենտրոնում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ս. թ. հունիսի 3–ի Past.am- ը  անդրադարձել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից դեպի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկ տանող գետնանցումի որմնանկարների վրա կատարված զազրելի գրառմանը: Աանդրադարձից որոշ ժամանակ անց, հավանաբար քաղաքային իշխանությունների կողմից, նկարի վրայից այն մաքրվեց: Բայց, ցավոք, մեր ուրախությունը երկար չտևեց և կարճ ժամանակ անց որմնանկարի վրա կրկին հայտնվեց նույն գրառումը, մեկ տարբերությամբ:

Եթե նախկինում մի պատին գրված էր՝ «Պատերազմ, արտագաղթ, ապրիլ», իսկ դիմացի պատին՝ «Միասին դեպի հուսահատ Հայաստան», ապա հիմա այս երկու «արտահայտություններից» երկու պատերի վրա էլ միայն վերջինն է «գրված»: Անկեղծ ասած, առաջին տպավորությունն այն էր, որ դրա «հեղինակը» իր կյանքից խռոված մի մարդ է, ով մի օր արթնացել ու որոշել է չար կատակ անել, զվարճանալու կամ պարզելու համար, թե պատերի վրա գրված տարբեր ցնդաբանությունները որքան ժամանակ կարող են «պահպանվել»:

Այսինքն, այն կարելի է որպես մի փոքրիկ «թեստ» ընդունել` ստուգելու թե՛ իշխանությունների ու թե՛ հասարակության ուշադրության աստիճանը շրջապատի հանդեպ: Բայց գրառումը մաքրելուց մի քանի ամիս անց նույն տեղում նույնաբովանդակ արտահայտությունը նույն նկարի վրա «դաջելը» նոր մտորումների առիթ հանդիսացավ:

Ստացվում է, որ սա ոչ թե ինչ–որ մեկի չար կատակն է, այլ լավ մշակված, պլանավորված ու կանխամտածված չարամիտ գործողություն` ուղղված իշխանությունների ու ողջ հասարակության դեմ: Իսկ դրա նպատակը կարող է լինել մարդկանց ենթագիտակցության մեջ հուսահատության սինդրոմ «ներդնելն» ու աճեցնելը, որն էլ ի վերջո կհանգեցնի բազում նեգատիվ հետևանքների: Եվ ամենազազրելին՝ որ այս ամենը կատարվում է հայտնի «Հալեպի շուկայի» հարևանությամբ, որտեղ իրենց հանապազօրյա հացն են վաստակում Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցները:

Ի դեպ, մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ գրառումը ոչ նրանց ուշադրությունն է շեղել սեփական գործից, ոչ էլ ազդել է նրանց հայրենասիրության ու տրամադրության վրա:

Ողջ այս պատմության մեջ, սակայն, ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ստացվում է, թե Հայաստանի սրտում՝ մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ «Հանրապետության» հրապարակի հարևանությամբ գտնվող գենտնանցումի պատերն օգտագործելով որպես գրատախտակ, կանխամտածված կերպով երկրի ու ժողովրդի հանդեպ սև PR է իրականացվում, որի պտուղները քիչ–քիչ և կամաց–կամաց կարող են տեսանելի դառնալ:

Այսինքն սա ոչ թե չար կատակ է, այլ՝ ազգային անվտանգության խնդիր, որով պետք է զբաղվեն արդեն ոչ թե քաղաքային իշխանությունները, այլ՝ Ազգային անվտանգությունն ու բացահայտի, թե ով կամ ովքեր են նման հանցագործություն իրականացնողները:

Արմինե Գրիգորյան

 

Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըԳոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Բաքվի հիվանդանոցներից մեկի բակում հայտնաբերել են երեխայի դիԷրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԹիվ 130 դպրոցի տնօրենը հեռացել է աշխատանքից. ազատված են նաև փոխտնօրենները