Գագիկ Մակարյան. «Եթե ներդրումները աղքատության վրա չազդեն, տնտեսական մեծ աճ չենք ունենա»
АНАЛИТИКАՄինչև տարեվերջ կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ՝ ամփոփելով գործունեության մեկ տարին հայտարարել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Մեր բոլոր մոդելները և առկա գործիքակազմը թույլ են տալիս ասել, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2%–ի փոխարեն կունենանք 4,3% տնտեսական իրական աճ»,– ասել էր ֆինանսների նախարարը:
Հայաստանի Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը նախ նկատեց, որ մեր երկրում հոգեբանական բարդույթ կա, ըստ որի, չեն կարող ունենալ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ: Նա հիշեցրեց՝ 2006–2007 թվականներին տնտեսական բարձր ցուցանիշներ են եղել, նույնը կարող է լինել նաև այսօր:
Տնտեսագետի կարծիքով՝ հնարավոր է ավելի բարձր տնտեսական աճ գրանցել, եթե պետությունը հետևյալ երկու պայմանը կատարի:
«Մենք պետք է այդ հոգեբանական շեմն անցնենք: Տնտեսական բարձր ցուցանիշի կարող ենք հասնել, քանի որ կառավարությունը լուրջ ջանքեր է ներդրել՝ հարկային ու աշխատանքային օրենսգրքերը բարելավելով: Տարբեր օրենքներով խթանում են զբաղվածությունը: Շատ տարբեր մոդելներով կառավարությունը փորձում է օրենսդրական դաշտը լավացնել հատկապես բիզնեսի համար»,– Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գործատուների միության նախագահը:
ԳագիկՄակարյանըտնտեսականիաճիտեմպերըբարելավելուուղղությամբկատարվողաշխատանքներումհատկապեսկարևորումէներդրումներիճիշտուղղվածությունը:
«Ներդրումները պետք է ավելի շատ լինեն աշխատատեղերի բացման ուղղությամբ: Մենք պետք է գնանք այն ուղղությամբ, որ տնտեսական աճը գրանցվի աղքատության ու գործազրկության կրճատմամբ: Եթե ներդրումները աղքատության վրա չազդեն ու ժողովուրդը շարունակի մնալ աղքատ, տնտեսական մեծ աճ չենք ունենա, որովհետև գնողունակությունը կմնա ցածր մակարդակի և փոքր բիզնեսն էլ տնտեսական աճին մասնակցություն չի ունենա»,– նշեց նա:
Մակարյանի խոսքով՝ տնտեսական աճը պետք է զգան բիզնեսն ու ժողովուրդը: Բացի այս ամենից, տնտեսագետը մեկ կարևոր հանգամանք է մատնանշում, որը նույնպես կխթանի տնտեսական աճը: Ըստ նրա՝ հանգստյան օրերը պետք է կրճատել և շատ աշխատել:
«Եթե հաշվում ենք բոլոր տոները՝ Ամանորի հետ միասին, մենք համարյա մեկ ամիս չենք աշխատում: Պետությունը 12 ամիս աշխատելով ապահովում է 10, 5 միլիարդ ՀՆԱ, ապա եթե դա մենք բաժանենք 12 ամսվա վրա, մեկ ամսվա ընթացքում մենք մոտ 900 միլիոն դոլարի ՀՆԱ ենք ստեղծում: Եթե մենք մեկ ամիս չենք աշխատում, այդ 900 միլիոն ՀՆԱ–ն չենք ստեղծում, մենք այդ գումարը կորցնում ենք: Մենք ՀՆԱ–ն կարգավորելու բավականին ռեզերվ ունենք: Դրան կարող ենք հասնել, եթե մեր տոները կարգավորենք»,– շեշտեց Գործատուների միության նախագահը
Նաբիզնեսիզարգացմանհամարկարևորեցնաևպետությանկողմիցտրամադրվողֆինանսներիհասանելիությունը:
Մանյա Պողոսյան