Սերժ Սարգսյանի դեժավյուն
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԳորշ կարդինալի դերում քաղաքական կյանքի մասնակցելու Սերժ Սարգսյանի գործելաոճը նոր չէ: Մինչ նախագահությունը նա հենց այդ դիրքավորմամբ էլ մասնակցում էր երկրի քաղաքական կյանքին: Նախագահությունը, սակայն, փոփոխություններ մտցրեց նրա գործելաոճում: Նա ստիպված եղավ հրապարակայնություն մտցնել իր գործողություններում, հանդես գալ առաջին դեմքի, խոսք ասողի, պատասխանատվությունը հրապարակայնորեն ստանձնողի դերում:
Սակայն հիմա, երբ փոխված քաղաքական համակարգը, որում պիտի վարչապետի դերը դառնար առաջնային, կրկին փոխվում է, ուժի բևեռն իշխանության մեջ տեղափոխելով Անվտանգության խորհուրդ: Այս խորհուրդն, ըստ նոր փոփոխությունների, ըստ էության վերահսկելու է երկրի ուժային կառույցները: Հայաստանի պարագայում սա նշանակում է վերահսկել ամեն ինչ: ՀՀԿ ղեկավար լինելու հետ մեկտեղ այս լծակը հնարավորություն է տալիս իշխանության այսպես ասած «կանտրոլնիյ պակետը» պահել Սարգսյանի ձեռքերում:
Այս դեպքում արդեն վարչապետի պաշտոնի առաջնահերթությունը կորում է: Եվ այն կարելի է զիջել, օրինակ, վարչապետ մնալու ցանկություն հայտնող Կարապետյանին, առանց քաղաքական լուրջ մրցակցության և ներքաղաքական ցնցումների, ինչը ևս Սարգսյանը չի սիրում և դրա մասին խոսել է վերջին Բազեի ժամանակ:
Սարգիս Մեսրոպյան