Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հաճախ աշխատանքային իրավունքները խախտվում են միջին օղակի ղեկավարների պատճառով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի նման գործազրկության ահռելի մակարդակ ունեցող երկրում աշխատանքային իրավունք ասվածը մի տեսակ օդից կախված, անհասկանալի երևույթի է նման, որը հիմնականում անտեսվում է հենց աշխատողների կողմից: Եվ սա բնական է, քանի որ նույնիսկ նվազագույն աշխատավարձով, ծանոթ–բարեկամով, որևէ տեղ, մի կերպ գործ գտած մարդու մտքով երբեք էլ չի անցնի ծանոթանալ կամ սերտել մի օրենքի դրույթներ, որոնք ըստ էության պետք չեն:

Աշխատանքային իրավունքի փորձագետ, «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Տիրուհի Նազարեթյանի կարծիքով, սակայն, շատ կարևոր է, որ քաղաքացիները մինչ աշխատանքի ընդունվելը ծանոթանան իրենց իրավունքներին և կարողանան պատշաճ պաշտպանել դրանք:

«Շատ կարևոր է, որ քաղաքացին իմանա, թե ինչ չափով է խախտվում իր իրավունքները: Այսինքն, եթե նախ իմանան իրենց իրավունքները, կկարողանան հասկանալ, թե արդյո՞ք դրանք խախտվում են, թե՝ ոչ: Շատ կարևոր է նաև, որ աշխատողները տիրապետեն իրավունքների պաշտպանության մեխանիզմներին»,– Past.am-ի հետ զրույցում ասաց Տ. Նազարեթյանը:

Նա խորհուրդ է տալիս գործատուի կողմից իրավունքների խախտումներ թույլ տալու դեպքում դատարան դիմելուց առաջ, նախ փորձել բանակցել գործատուի հետ: Պրակտիկան ցույց է տալիս, որ դա դրական արդյունքի հասնելու ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է և եթե այն գրագետ է իրականացվում, կոնֆլիկտն այդ փուլում էլ ավարտվում է:

«Աշխատանքային պրակտիկայի ընթացքում շատ ենք հանդիպում իրավիճակների, որոնք, անկախ աշխատանքի վայրից կամ բնույթից, նույնանման են: Առաջին ամենատարածված խախտումը աշխատանքային կամ ծառայության մատուցման պայմանագրերի տարբերության չիմացությանն է վերաբերում: Դրանք աշխատողի և գործատուի միջև կնքվող երկու տարբեր իրավահարաբերությունների մասին են, որի մասին շատ հաճախ չի իրազեկվում աշխատողը»,– ասաց «Տեմպուս»–ի նախագահը:

2012 թ.–ին Հայաստանում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն աշխատող անձանց մոտ 5%–ն է տեղեկացված եղել իր իրավունքների մասին: Փորձագետի դիտարկմամբ, թեև այս ուսումնասիրությունից հետո տարիներ են անցել, սակայն այդ ցուցանիշը գրեթե չի փոխվել: Ու եթե հասարակության ստվար մասն իրազեկված չէ, բնականաբար, չի էլ կարող օգտվել իր իրավունքները պաշտպանելու մեխանիզմներից, ինչից էլ շատ հաճախ օգտվում են անբարեխիղճ գործատուները:

Տ. Նազարեթյանի խոսքով շատ դեպքերում աշխատանքային իրավունքի խախտումները տեղի են ունենում միջին օղակում աշխատող անձանց կողմից, որի մասին անգամ տեղյակ չի լինում գործատուն: Ինչ վերաբերում է աշխատակիցների կողմից սեփական իրավունքներն անտեսելու «պրակտիկային», ապա ըստ փորձագետի, դա պայմանավորված է նրանով, որ շատ հաճախ աշխատողները հացի խնդիր են լուծում և ավելի բարձր դասելով միջանձնային հարաբերությունները չեն ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել ղեկավարի կամ գործատուի հետ:

«Այսօր սահմանադրորեն մենք ունենք այնպիսի պետական համակարգ, որը նախկին տոտալիտար համակարգից շատ տարբեր է: Ու եթե խորհրդային տարիներին մարդիկ իմանային, թե ոչ, գործում էր իրավունքների պաշտպանության ստանդարտացված համակարգ և սեփական իրավունքներն իմանալն այնքան էլ չէր կարևորվում, ապա այսօր աշխատանքային հարաբերություններն ավելի ազատական են: Այսօրվա համակարգն այնպիսին է, որ աշխատանքային իրավունքին տիրապետելու հարցը մղվել է առաջին պլան և այն անտեսել չի կարելի»,– ասաց փարձագետը:

Տ. Նազարեթյանը համոզված է նաև, որ անցել են այն ժամանակները, երբ ֆաստ–ֆուդերում և սուպերմարկետներում աշխատում էին միայն ուսանողներ, ում համար այն անցողիկ աշխատանք էր, իսկ գործատուն էլ ինչպես ուզեր, այնպես էլ կարող էր իրեն պահել:

«Ներկայում, սպասարկման ոլորտը զարգանում է: Եվ աշխատանք փնտրողների համար այն դարձել է մշտական: Աշխատողները սկսել են հետաքրքվել իրենց իրավունքներով: Ի դեպ, այս կամ այն ոլորտում մասնագիտական բարձր հմտություններ ունեցող աշխատողներ գտնելն այնքան էլ հեշտ չէ գործատուների համար: Ուստի ժամանակն է, որ երկու կողմերն էլ տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին: Նման պարագայում կողմերն է՛լ ավելի պաշտպանված կլինեն, իսկ խախտումներն էլ կնվազեն»,– համոզված է Տ. Նազարեթյանը:

Իրավաբան, փաստաբան Նարեկ Ներսիսյանի կարծիքով տարբերություն չկա մարդը որևէ իր՝ օրինակ համակարգիչ գնելու պայմանագիր է ստորագրում, թե՝ աշխատանքի ընդունվելու, քանի որ երկուսն էլ իրավական փաստաթուղթ են, ուր նշված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Եվ եթե անձը որպես գնորդ մանրամասն հետաքրքրվում է իր իրավունքների և պարտականույթունների մասին, իսկ երկրորդ դեպքում անտեսում է այն, դա միանշանակ ծուլության ու անտարբերության հետևանք է:

«Անիրազեկվածությունը ծուլության հետևանք է, քանի որ շատ հաճախ մարդիկ չեն ցանկանում սեփական իրավունքների ու պարտականությունների մասին տեղեկանալ: Այդ պասիվության հետևանքով էլ այսօր այսպիսի իրավիճակ է աշխատաշուկայում: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ միայն իրազեկված լինելու և սեփական իրավունքները գրագետ պաշտպանելու դեպքում է հնարավոր կարծրատիպեր կոտրել և ինչ–որ բան փոխել գործատու–աշխատող հարաբերություններում»,– ասաց Ն.Ներսիսյանը:

Արմինե Գրիգորյան

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը