Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գինու փառատոնը սկսել է արդարացնել կազմակերպիչների սպասելիքները. կայացավ Արենի գինու 9-րդ փառատոնը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արենի գինու 9-րդ փառատոնին միանգամից երկու նորամուծություն կա. «Արմենպրես»-ի հետ զրույցում Արենի գինու փառատոնի ծրագրի համակարգող Մերի Բադալյանը մանրամասնեց.«Փառատոնի նորամուծություններից մեկն այն է, որ կա բավականին հաջողված և նոր ստարտափ,ոըն զբաղվում է աղբի տեսակավորմամբ։ Սրա շնորհիվ հնարավոր է լինում վերամշակել աղբը։ Մյուս նորությունն այն է, որ հնարավորինս հանվել են պլաստմասե բաժակները և շրջանառության մեջ են ապակե բաժակները։ Պատճառներից ամենակարևորն այն է, որ գինու համը միայն ապակե բաժակով է հնարավոր ճիշտ զգալ»։

Արենի գինու փառատոնն արդեն 9 տարի անընդմեջ իրականացվում է շնորհիվ «Արենի փառատոն» հիմնադրամի, որի տնօրենը Նունե Մանուկյանն է։ «Այս տարիների ընթացքում մի քանի ասպեկտներով է առաջընթաց գրանցել փառատոնը։ Արենին արդեն դարձել է միջազգային փառատոն այցելուների առումով։ Այս տարիների ընթացքում փառատոնը մի քանի հարյուր այցելուից հասել է մոտ 30.000-ի։ Անցյալ տարի 26.000 զբոսաշրջիկ է եղել, իսկ այս տարի նախատեսում ենք, որ կլինի35.000 հոգի։ Մեկ այլ հանգամանք էլ կա. եթե առաջին տարիներին ընդամենը 1-2 տեսակի գինի էր ներկայացվում և ոչ այնքան որակով, ապա այսօր արդեն 21 գինեգործ է մասնակցում։ Փառատոնը շատ մեծ դեր կատարեց հայկական գինու ճանաչելիության հարցում, այդ իսկ պատճառով գինի արտադրելը դարձավ շատ շահութաբեր։ Շատ կարևոր է, որ սպառողը այստեղ կարող է անմիջական շփում ունենալ հենց գինու վաճառողի հետ»,- նշեց Մերի Բաղդալյանը։

Նա հավելեց, որ փառատոնի շրջանակում հրավիրվում են նաև տարբեր երկրներից հայտնի սոմելյեներ, ովքեր ամեն փառատոնի վերջում իրենց գնահատականն են տալիս փառատոնին մասնակցող բոլոր գինիներին, և մանարամասնեց այս տարվա ժյուրի հինգ անդամները Ֆրանսիայից են, Իտալիայից և Կիպրոսից։ «Կույր համտեսի արդյունքում գինու մասնագետները որոշել են հաթող կազմակերպությունը։ Պատասխանը հայտնի կդառնա մի քանի օրից։

Ասպեկտներից մյուսը՝ համայնքների զարգացումն է։ Հարակից բոլոր համայնքները անասելի առաջընթաց են գրանցել այն առումով, որ տարեցտարի ավելանում են փոքրիկ խորտկարանները, հյուրատները։ Մարզի բնակիչներից շատերն ամբողջ տարի պատրաստվում են՝ գինիներ են պատրաստում, պահածոներ։ Նրանք իրենց ամբողջ տարվա առևտրի 30 տոկոսն իրականացնում են հենց այս օրը»,- շեշտեց փառատոնի ծրագրի համակարգողը։

Նա վստահեցրեց, որ «Արենի փառատոն» հիմնադրամի կազմակերպած ցանկացած փառատոն ուղղված է համայնքների զարգացմանը։ Մերի Բադալյանի խոսքով՝ գինու փառատոնը այս տարիների ընթացքում շատ մեծ ճանաչելիություն է բերել Հայաստանին և շարունակում է բերել։ «Փառատոնի կազմակերպման աշխատանքերը սկսվում են 8 ամիս առաջ։ Այդ ընթացքում բոլոր հայկական տուրիստական գործակալությունները տեղյակ են պահվում, ներկայացվում է փաթեթը։ Նրանք արդեն գիտեն, որ փառատոնը լինում է ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Այս հստակությունը շատ կարևոր է այդ ասպարեզում։ Այստեղ այցելում են ոչ միայն օտարազգի զբոսաշրջիկներ, այլ նաև մեր հայրենակիցները, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից։ Այսպիսով փառատոնը նպաստում է նաև ներգնա տուրիզմի զարգամանը»,- տեղեկացրեց Մերի Բադալյանը։

Փառատոնի այցելուներից մեկը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում և այս տարի ավելի լավ է կազմակերպված և փոքրիկ մանրուքները նույնպես հաշվի են առնված։ «Այս տարի շատ ավելի լավ է կազմակերպված, տաղավարներն են ավելացել, զբոսաշրջիկները կարծես թե երկու տարում էլ նույնքան են, բայց այս տարի շունչը մի փոքր այլ է՝ ակտիվ է։ Շատ գովելի է, որ զուգարաններ են տեղադրվել, անցյալ տարի այդպիսի բան չկար»,- ընդգծեց այցելուն։

Մեկ այլ այցելու, ով արդեն 4-րդ տարին անընդմեջ մասնակցում է փառատոնին, զարգացում է նկատում նախորդ տարիների համեմատ։ «Չնայած, կարծում եմ, որ անցյալ տարի ավելի շատ զբոսաշրջիկ կար, քան այս տարի, պետք է նշեմ, որ 9 տարիների ընթացքում շատ մեծ զարգացում է ապրել փառատոնը»,- ասաց մեկ այլ այցելու։

Փառատոնը ողջ ընթացքում ուղեկցվում էր երգ ու պարով։

 

Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ