Արա Աբրահամյանի հերթական գաստրոլը
АНАЛИТИКАԱրա Աբրահամյանը նորից Հայաստանում է: Նրա կազմակերպած Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովը անցավ վարչապետ Կարեն Կարապետյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: Աբրահամյանն, այս անգամ առանձնապես սկանդալային հայտարարություններով աչքի չընկավ: Նրա գալուստն ու համաժողովը ավելի շատ քաղաքական բնույթ ունեին:
Հատկանշական է, որ այն օրերին, երբ Հայաստանում քննարկվում էր ԵՏՄ-ից դուրս գալու համարձակ ու անհեռանկարային թեման, նման բարձր մակարդակով քննարկում է կազմակերպվում: Աբրահամյանը Պուտինի հավատարիմ մարդկանցից մեկն է: Նրանց կապը ոչ միայն քաղաքական է, այլև անձնական:
Աբրահամյանի ակտիվությունը Հայաստանում հատկապես եվրասիական թեմայով ցույց է տալիս, որ միայն Կարեն Կարապետյանով ռուսական կողմը չի սահմանափակվելու և իր դիրքերն ամրապնդելու համար օգտագործում է նաև Աբրահամյանի ռեսուրսը: Սա կարող է նշանակել, որ ռուսական կողմը կամ դժգոհ է Կարապետյանից և նրան մեսիջ է ուղարկում: Կամ ռուսական կողմը օժանդակություն է ուղարկում Կարապետյանին ` ներքաղաքական հարցերում ավելի ինքնավստահ զգալու համար:
Արտակ Ասլանյան