Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ընտանեկան բռնության թամաշան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ընտանեկան բռնության դեմ օրինագծի սկանդալային քննարկումներն ու արդեն դասական դարձած ՝ քյարթեր vs հիփստերներ, հետամնացներ vs առաջադեմներ, ռուսամետներ vs արևմտամետներ հակադրությունները մի քանի օր տևող տեղեկատվական թամաշայից բացի, ոչինչ չեն կարող տալ, թե ընդհանրապես, թե մասնավորապես ՝ խնդրո առարկայի առնչությամբ, քանի դեռ հայաստանյան իրականության մեջ բռնության և ընտանեկան բռնության պատճառների ուսումնասիրությունը որևէ մեկին (արևմտյան դոնորներին, Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ՀԿ սեկտորին, նախաձեռնության դեմ պայքարողներին) չի հետաքրքրում:

Առաջնային պլան են մղվում ոչ թե նախաձեռնության մեջ շոշափվող խնդրի ծագումնաբանությունը, դրսևորումները հասկանալու փաստը, այլ հարակից, թեմայի հետ կապ չունեցող երևույթներ: Պետության դիրքորոշումը պարզ է ՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ մտնում է նաև այս օրինագիծը: Լինելով չափից շատ պրագմատիկ ու այսրոպեական շահի կողմնակից ՀՀ իշխանությունները հակված են ընդունել օրենքը, եթե դրանից ինչ-որ կերպ շահելու են եվրոպայի համակրանքը և հավելյալ դրամաշնորհներ: Նախաձեռնության կողմ և դեմ հասարակական խմբերը, որոնք հիմքում ևս բացառապես պրագմատիկ (անձնական, կենցաղային) շահեր են իրացնում, արտաքուստ խոսում են արժեհամաարգային լեքսիկոնով՝ բովանդակային և քարոզչական առումով անելով նույն բանը, պարզապես հակառակ վեկտորներով:

Իսկ քննարկումների մեջ անշահախնրորեն մտած մարդիկ շարունակում են կրկնել ու տարածել քննարկման հիմնական մեթոդական սխալը ՝ թիրախավորելով բացառապես հետևանքը, այն ընդունելով որպես կայացած փաստ ու բացառապես գնահատականներ հնչեցնելով: Հերթական անգամ հանրային հնչեղություն ունեցող թեման դառնում է պարզապես հասարակության տարբեր, քաղաքական և հասարակական բնութագրիչներով իրարից առանձնացված խմբերի համար վերադիրքավորվելու, սեփական խմբի ինքնությունը շեշտելու, սահմանները գծելու, բարիկադավորվելու առիթ: Երբ աղմուկն ավարտվի, այս քննարկումից ոչինչ չի մնալու, որևէ հանրային բարիք (նույնիսկ չարիք) չի ստեղծվելու: 

Իսկ այն, որ պատճառներին անդրադառնալն առաջնային է, չի նշանակում, թե պետք է մշակութային կամ ավանդական փաստարկներ գտնել ու հիմնավորել բռնությունը: Բնավ ՝ ոչ: Նշանակում է,որ բռնությունը արմատախիլ անելու համար պիտի հասկանալ թե կկոնկրետ ինչն ենք արմատախիլ անում, ինչի հետ գործ ունենք: Ինքն իրենով բռնություն ու ընտանեկան բռնություն չկա. այն ազդում և ազդվում է մի շարք այլ գործոններից ՝ մշակույթ, պատերազմ, տնտեսություն, պատմություն և այլն: Հետևաբար միայն ընտանեկան բռնության դրսևորումների դեմ հնարավոր չէ պայքարել ամենաազնիվ մղումների դեպքում անգամ: Դրսևորումը բռնության համակարգի միայն վերջին փուլն է, դրա մանիֆեստը: Մինչ այդ կան բազում այլ փուլեր: 

Հասկանալի է նաև թեմայի քննարկման մասնակիցների մոտիվացիաները ՝ բացառապես զբաղվել հետևանքների գնահատմամբ: Պատճառների ուսումնասիրությունը չափից շատ երկար, ծանր ու գիտական ներուժ պահանջող գործ է ու միգուցե որևէ քաղաքական դիվիդենտ կամ աղմուկ չապահովի:

Լևոն Մարգարյան

 

«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար