Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նման բան իմ կյանքում չէր եղել ու հուսով եմ՝ էլ չի լինի». Գարիկը` «Սուպեր մամա 2»–ում իր կերպարի և բարդությունների մասին

ԼԱՅՖ

«Սուպեր մամա 2» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Եթե 3 տարի առաջ «Սուպեր Մամա 1»–ի անոնսը դիտելիս մի պահ կանգ էիր առնում` հասկանալու` այս կինը Հայկո՞ն է, այս անգամ անոնսը դիտելիս «ստոպ» եղավ, երբ էկրանին հայտնվեց Գարիկը։ Ֆիլմի երկրորդ մասի գլխավոր շեշտադրումներից մեկը դերասանի կերպարանափոխությունն էր, գրում է Tert.am Life–ը։

Գարիկին կնոջ կերպարով հեռուստադիտողները շատ են տեսել, սակայն այս անգամ պահանջվում էր բոլորովին այլ աշխատանք։ Առաջին հերթին աչք է զարնում պրոֆեսիոնալ դիմահարդարումը, որով նույնիսկ Գարիկն իրեն դժվարությամբ է ճանաչում, սակայն ֆիլմում շատ կարևոր է և դերասանական մեծ վարպետություն է պահանջում ձայնի փոփոխությունը, որտեղ էլ ի հայտ են եկել իրական բարդությունները։

Ի դեպ, Հայկ Մարությանը կատակում էր, որ սկսել էր խանդել Գարիկի կերտած հերոսուհուն։ Ցուցադրությունից հետո կարելի է փաստել, որ ի դեմս Գարիկի կերպարի` դերասանն իսկապես լուրջ «մրցակից» ուներ։ Ֆիլմի ցուցադրությունից հետո Tert.am Life–ի հետ զրույցում Գարիկն ասաց, որ երկրորդ անգամ էր դիտում այն, այս անգամ`իր հուզմունքային դաշտն ավելի հանգիստ էր։

«Քանի որ նախադիտում ենք ունեցել, լարվածությունն անցել է, ավելի սթափ էի դիտում։ Ամեն ինչ համեմատության մեջ է հասկանալի։ Համեմատելով «Սուպեր մամա 1»–ի հետ` ես կասեմ, որ սա կես քայլ առաջ էր` հուսով, որ հանդիսատեսը կտեսնի մեկ քայլ առաջ»,– ասաց Գարիկը` զգուշանալով գնահատական տալ, քանի որ ֆիլմի իրական գնահատողը հանդիսատեսն է։

Գարիկից հետաքրքրվեցինք` արդյոք սա մեկ քայլ առաջ է համարում նաև իր կարիերայում` հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դերասանի համար կարևոր է նորովի ներկայանալ։ «Հայկն ասում է, որ աճել ենք և՛ բյուջեով, և՛ անձնակազմով։ Հուսով եմ` ես էլ, որպես ֆիլմի դերասան, ինչ–որ մի նոր բան սովորած կարողացա անել։ Որպես դերասան` ինձ համար նոր փորձություն էր, որը կարող էր չստացվել։ Եթե պարզվի, որ ստացվել է, այդ ժամանակ կդիտարկեմ, որ սա քայլ առաջ էր։ Գնահատողը հանդիսատեսն է։ Այս փորձն ինձ կյանքում պետք չէր, սա արել եմ` հուսով, որ ինչ–որ մեկին ժպիտ կպարգևեմ և ֆիլմը կհասնի իր նպատակին»,– ընդգծեց նա։

Գարիկի «չարչարանքները» ֆիլմում սկսվել են շպարից։) «Մինչև այս էլի էի խաղացել կանանց դերեր, բայց դա սահմանափակվում էր կեղծամով և զգեստով։ Այս դեպքում 7-8 ժամ, մեկ անգամ, նույնիսկ, 13 ժամ եղել եմ այդ շպարով, որն անընդհատ թարմացնում էին։ Եթե մինչ այս կերպարը մարմնավորելը ինձ մոտ հարց էր առաջանում շատ դիմահարդարում անող աղջիկների հետ կապված, հիմա առհասարակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդ դիմահարդարմամբ։ Նման բան իմ կյանքում չէր եղել ու հուսով եմ՝ էլ չի լինի»,– ժպիտով նշեց դերասանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին