ԵԼՔ-ը ժամանակից շուտ կրակեց անհրաժեշտ փամփուշտը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԵԼՔ-ի նախաձեռնությունը, լիառաջնահերթ օրակարգ է համարվում այսպես ասած արտաքին վեկտորը: Դաշինքը ներկայացնում են իրավիճակը հետևյալ կերպ ՝ Հայաստանի անարդյունավետ կառավարումն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները պատճառն են արտաքին ուժերի, այս դեպքում դրանցից մեկից գաղութային կախվածության:
Նորաստեղծ դաշինքում մոռանում մոռանում են մեկ բան ՝ պետությունն ու պետության ֆունկցիաները իրացնող իշխանությունը միշտ են կախված ինչ-որ ուժից: Ժողովրդավար, կայացած երկրներում այդ ուժը հանրությունն է, որը ընտրության միջոցով է ֆիքսում իշխանության կախվածությունը ՝ սեփական հասարակությունից: Եթե այդ լեգիտիմ կախվածությունը չի ֆիքսվում, իշխանությունը պետք է այլ տեղերում ման գա լեգիտիմությունը: Դա կլինի Արևմուտքը, թե Ռուսաստանը, կապ չունի:
Այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության մասնակցությունը քաղաքական կյանքին և գիտակցումը, որ ընտրական գործընթացներով հնարավոր է իշխանություն ձևավորել ազատ, մրցակցային պայմաններում, գնալով մոտենում է զրոյին:
Իսկ այն, որ ռուսական կողմը, կամ նույն Արևմուտքը փորձելու են լեգիտիմությունը դրսում փնտրող իշխանության հետ զբաղվել տարաբնույթ մանիպուլացիաներով, նորություն չէ: Տարբերությունն այն է, որ Արևմուտքում դա անում են փափուկ ուժի գործիքներով, Ռուսաստանը դա անում ՝ կոշտ միջոցներով ու տհաճ հռետորաբանությամբ: Այս ամենից, սակայն, խնդրի էությունը չի փոխվում: Եվ չի փոխվելու, քանի դեռ Հայաստանյան վերնախավը ինքնաբավ, փակ խումբ է:
ԵԼՔ-ի ձախողած նախաձեռնությունը նաև այն փամփուշտն էր, որի կրակելու վտանգը միշտ կար ու միշտ կարող էր ներկայացվել որպես հակափաստարկ ռուսական կողմին: Այն այլևս կրակված է և «փուստ»:
Արտակ Ասլանյան