Ռուսական հիստերիան ու հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարը
ANALYSISՇրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրումը Հայաստանում առաջացրել է պրոռուսական ուժերի հիստերիա: Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը կապված Ռուսաստանի արտաքին քաղաքական նկրտումների հետ: Խոսքը ուկրաինական և սիրիական ճգնաժամերի մասին է: Ռուսական մամուլում հայ փորձագետներին ու դիվանագետներին հաճախ է տրվում այն հարցը, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ, ինչ են հայերը կարծում ռուս-վրացական հարաբերությունների մասին և այլն:
Սա հնարամիտ միջոց է հայկական կողմի վրա ճնշում գործադրելու և փակուղի մտցնելու համար: Հայերն ունեն այս հարցերի պատասխանը՝ ուղղակի կամ անուղղակի: Դրանցից մեկն էլ այն է, որ Ռուսաստանը մեղարում է Հայաստանին երկակի ստանդարտների մեջ, բայց ինքն էլ զենք է վաճառում ադրբեջանին:
Ռուսական քարոզչությունն այս մոտեցումները բնականաբար չի ընդունում: Դրանով են այդդ հնարքները քարոզչական՝ խնդիր է դրվում ոչ թե քննարկել կոնկրետ խնդիր, այլ պարզապես ևս մեկ ուղղությամբ հայկական կողմի վրա ճնշում գործադրել: Իսկ Հայաստանը փոքր պետություն է, ստիպված է անընդհատ մանևրել թե ռուս-վրացական, թե նախկինում ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների արանքում:
Սարգիս Մեսրոպյան