Հարավկովկասյան թնջուկ
ANALYSISՎաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ընթացիկ գներով 2017-ին կկազմի $4120: Այս մասին է ասվում Արժույթի միջազգային հիմնադրամի հոկտեմբերյան զեկույցում։ Հայաստանում ցուցանիշը կկազմի $3670, Ադրբեջանում՝ $4100։
Այս թվերը ցույց են տալիս, որ չնայած նավթային պաշարների բացակայությանը, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու շնորհիվ Վրաստանը կոնկրետ ցուցանիշով առաջ է անցնում Ադրբեջանից: Իհարկե, Վրաստանն ի տարբերություն Հայաստանի չունի խնդիրներ միառժամանակ երկու հարևանների հետ: Մյուս կողմից, սակայն, Վրաստանը խնդիր ունի Ռուսաստանի հետ ՝ Աբխազիայի և Օսեթիայի առնչությամբ:
Սակայն, առավել կարևոր են ոչ թե առանձին դետալները, որոնք բոլոր պետությունների մոտ կարող են արդարացման համար , այլ այն, որ առանց բնական պաշարների ևս հնարավոր է տնտեսություն կառուցել: Եվ սա մտահոգվելու առիթ է տալիս ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին, որը ի տարբերություն հարավկովկասյան մյուս երկու երկրների, նավթային հարուստ պաշարներ ունի ու ամեն դեպքում չի կարողանում ստեղծել տնտեսական այնպիսի միջավայր, ինչպիսին Վրաստանում:
Բնականաբար կա նաև պերմանենտ պատերազմի խնդիրը: Հայաստանը և Ադրբեջանը ահռելի գումարներ են ծախսում ռազմական բյուջեի վրա, ինչը ևս դառնում է խոչընդոտ նրանց տնտեսական զարգացման համար:
Արտակ Ասլանյան