Ինչպե՞ս Հայաստանը հրաժարվեց Լևոն Հայրապետյանից
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԱյսօր մահացել է գործարար Լևոն Հայրապետյանը: Նա Բաշնեֆթի գործով էր կալանավորվել ու չնայած ծանր հիվանդությանը կալանքը նրա նկատմամբ չէր փոխվել: Հայրապետյանը հակասական կերպար էր ՝ թե Ռուսաստանում, թե Հայաստանում: Նրա շատ նախագծեր երկու երկրներում բավական հակադիր մենաբանությունների տեղիք էր տալիս: Նա միաժամանակ պրո-ռուսական գործունեություն էր ծավալում Հայաստանում և Արցախում, բայց դրան զուգահեռ անուրանալի են նրա ներդրումները նույն Արցախում: Նա օժանդակում էր ու սերտ կապերի մեջ էր թե Հայաստանի, թե Ռուսաստանի իշխանությունների հետ: Բայց միաժամանակ ռուսական քաղաքական ղեկավարության անմիջական թողտվությամբ նա կալանավորվել ու պահվում էր բավական դաժան պայմաններում, իսկ հայաստանյան ընդդիմադիր շրջանակներին օժանդակելու կասկածանքով հայաստանյան իշխանությունները այդպես էլ չներեցին Հայրապետյանին:
Հայաստանում շատ են սիրում խոսել սփյուռքի ու հաջողակ սփյուռքահայերի ներուժի մասին: Քանի դեռ Հայրապետյանը հաջողակ էր, Հայաստանը նրա կողքին էր: Հենց նա «շեղվեց ճիշտ ուղղուց» Հայաստանը լքեց նրան: Սերժ Սարգսյանն ասում էր, թե խնդրել է Պուտինին զբաղվել Հայրապետյանի գործով: Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա հայաստանյան իշխանությունների ջանքերը դրանով սահմանափակվեցին: Իսկ հասարակական սեկտորը չկարողացավ որևէ նշանակալից օժանդակություն ցույց տալ Հայրապետյանին:
Հայաստանը լքեց Հայրապետյանին, որովհետև նա դուրս էր մնացել հաջողակների ցուցակից, շեղվել էր բավարար լոյալության գծից:
Արտակ Ասլանյան