Ժնևյան ձախողման հետքերով
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԺնևում Սարգսյան-Ալիև հանդիպումը շատ քննարկվեց: Տեղական վերլուծաբանները ջանք ու եռանդ չխնայեցին բանակցություններն ու Սարգսյան-Ալիև առանձնազրույցի լուսանկարը որպես դիվանագիտական հաջողություն ներկայացնելու համար: Իրականում, սակայն, Ժնևում հայկական կողմը պարտություն կրեց:
Իսկ պարտությունը կայանում էր նրանում, որ հայկական կողմը, ըստ էության, ջրեց ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված անվտանգության թեկուզև տեսական երաշխիքները, երաշխիքներ, որ ձեռք էին բերվել Վիեննայում և Պետերբուրգում: Վերադառնալով բանակցային սեղան ու ըստ էության չխոսելով նախկինում ձեռք բերված անվտանգության պայմանների մասին, Հայաստանը փաստեց, որ հրաժարվում է այդ պայմանավորվածություններից ու դիրքերը դիվանագիտական ճամբարում հետ է բերում մինչև նախաապրիլյան բնագծեր:
Մնում է հասկանալ՝ ինչու Հայաստանը, այս դեպքում Սարգսյանը այդպես վարվեցին: Ինչի՞ դիմաց դա արվեց, եթե դրան նպաստող որևէ բնական պատճառ չկար:
Սարգիս Ալավերդյան