Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Թեև Սարգսյան–Ալիև հանդիպումն արդեն փաստ է, բայց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր՝ քանի դեռ Վիեննայի համաձայնագիրը չի կատարվում, որևէ հանդիպման չի գնա: Այս համատեքստում Սարգսյան–Ալիև հանդիպմանն ընդառաջ ու դրանից հետո վերլուծական շրջանակներում հնչեցին կարծիքներ, թե համաձայնելով հանդիպել՝ հայկական կողմը հաշտվեց, որ Ադրբեջանը չի կատարելու ձեռք բերած պայմանավորվածությունները:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համաձայն չէ:

«Չեմ կարծում, որ հաշտվել է: Հայաստանը չի ասել, որ հաշտվել է: Հայաստանի գործողություններից չի հետևում, որ հաշտվել է: Կարծում եմ՝ նման մտահոգություններն անհիմն են:

Դատելով հայտարարություններից՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ խոսակցությունը հենց այդ պայմանավորվածությունների մասին է եղել, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն հիշատակվում: Ի դեպ՝ ավելի ճիշտ կլինի կոչել դրանք հենց Վիեննայի պայմանավորվածություններ, որովհետև Սանկտ Պետերբուրգինը դրան ոչինչ չավելացրեց: Լուծումը հետևյալն է, դիպուկահարները պետք է դուրս բերվեն առաջին գծից, պետք է մշտական մոնիթորինգ, հետաքննության և պատասխանատվության մեխանիզմներ լինեն, որոնք կմինիմալիզացնեն զինադադարի ռեժիմի խախտման հնարավորությունը: Վիեննայի անունը տանք, թե ոչ, ուրիշ լուծում չկա: Հիմա կկոչվի Վիեննայի պայմանավորվածություն, թե չի կոչվի, էությունը բոլոր դեպքերում դա է: Պայմանավորվածությունների կատարման հարցն օրակարգում է: Մենք կարող ենք փաստել, որ ներկայում բանակցությունները գնում են ոչ թե կոնֆլիկտի կարգավորման, այլ կոնֆլիկտի մենեջմենթի շուրջ»Past.am–ի հետ զրույցում ասաց Ռ. Մեհրաբյանը:

Վերջինս ընդգծեց՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է, մասնավորապես, որ կարող են լինել քայլեր, որոնք ուղղված կլինեն մահացու դեպքերի նվազեցմանը:

«Իսկ թե կոնկրետ ինչ քայլերով կապահովվեն՝ կապրենք, կտեսնենք: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի առջևում է 2018 թ. «պրոբլեմը»՝ կապված ներիշխանական զարգացումների հետ: 2018 թ. ապրիլին Ս. Սարգսյանի լիազորություններն ավարտվում են, Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրություններ են սպասվում: Կողմերը փոխադարձաբար շահագրգռված են, որ առժամանակ սրացումներ տեղի չունենան, որովհետև ավելորդ լարումների առաջ են կանգնելու՝ այդ թվում նաև ներքաղաքական: Գոնե տակտիկական դադարի մակարդակով այդ շահագրգռվածությունն այդ իմաստով կար: Ամեն դեպքում՝ հայկական կողմի դիրքորոշումը պարզ է, այն փոփոխության ռեզոն չունի»,– նշեց քաղաքագետը:

Սերժ Սարգսյանի հետ որոշակի պայմանավորվածություններ ունենալով հանդերձ, քիչ չեն դեպքերը, երբ Բաքու վերադառնալուց հետո Ադրբեջանի նախագահն այլ դիրքորոշում է հայտնել: Ադրբեջանն իր ագրեսոր քաղաքականությունը շարունակել է նաև սահմանում: Հաշվի առնելով փորձն ու այն, որ վերջին հանդիպմանը շեշտադրվեց լարվածության նվազեցման հանգամանքը, Ռ. Մեհրաբյանից հետաքրքրվեցինք, այս անգամ ի՞նչ կարելի է սպասել Ադրբեջանից:

«Նախ՝ բոլոր դեպքերում այդ հայտարարությունները ներքին օգտագործման համար են: Բայց որևէ ուղղությամբ որևէ զարգացում բացառել պետք չէ: Հետևապես՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի նաև ամենավատթար զարգացումներին»:

Աննա Բադալյան



Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ