Ազգ-բանակ. որոշել են սկսել վերջից
АНАЛИТИКАՎիգեն Սարգսյանի ` ազգ-բանակ կոնցեպտի հերթական հանգրվանը տարկետման իրավունքը վերացնելն է, կամ ավելի կոնկրետ այն տալ միայն համապատասխան պայմանագրի դեպքում, երբ տարկետում ստացողը ուսմանը զուգահեռ կանցնի սպայական դասընթացներ, այնուհետ երեք տարի կծառայի զինված ուժերում:
Տարկետումը հանելու քաղաքականությունը նորամուծություն չէ: Նախքան Վիգեն Սարգսյանը դա փորձել են նաև նախորդ իշխանությունները: Այս դեպքում խնդիրն առավելապես կապվում է ապրիլյան պատերազմի բերած մարտահրավերների ու ղարաբաղյան կոնֆլիկտի փակուղային վիճակի հետ:
Մի կողմ դնենք այն հարցը, արդյոք տարկետումը հանելով բանակի համապատասխան համալրում ստացվում է, թե ոչ: Կամ արդյոք ստացվում է խուսափել կրթության միջոցով բանակից ազատվելու փորձերի կոռուպցիոն ռիսկերից:
Առավել հետաքրքրական է, որ նախարարությունը որոշել է սկսել վերջից ` ուսանողներից: Այն դեպքում, որ նույնիսկ կոռուպցիոն բազում ռիսկերով, կրթությունն այն ոլորտը չէ, որի միջոցով ամենաշատն են ազատվում կամ փախնում ծառայությունից: Կան այլ գոտիներ, որտեղ այդ կոռուպցիոն ռիսկերը ոչ միայն մեծ է, այլև իրապես մեծ է բանակից խուսափողների քանակը:
Թե ինչու են որոշել սկսել ամենափխրուն տեղից ` կրթությունից, դժվար է ասել: Միգուցե այդպես ավելի հեշտ է:
Սարգիս Մեսրոպյան