Հայաստանը պատրաստվում է հյուծիչ պատերազմի
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԶինապարտության մասին օրենքում վերջին փոփոխությունների մասին քննարկումները կրկին ակտիվացրեցին ազգ-բանակ կոնցեպտի շուրջ եղած հանրային և քաղաքական մտահագությունները: Եթե վերացարկվենք օրենքի մեջ կատարվող առանձին փոփոխություններից ու գանք ազգ-բանակ կոնցեպտին ընդհանրապես, ապա կունենանք մի շարք հարցեր:
Օրինակ ՝ ինչի համար է ազգ-բանակ կոնցեպտը, ինչ մարտահրավերի է այն պատասխանում: Եթե խնդիրն ապրիլյան պատերազմի բերած վտանգներն են, ապա պարզ է, որ ազգ-բանակ կոնցեպտն իր լավագույն գործարկման դեպքում նույնիսկ չի հասցնելու կարճ ժամանակում որակապես փոխել բանակի էությունը: Բացի այդ ՝ լայնածավալ ռազմական գործողություններում բանակի համալրման այլ մեխանիզմներ կան ՝ պարզապես աշխարհազոր հայտարարելուց սկսած, վերջացրած պատերազմական արտակարգ վիճակ մտցնելով:
Սակայն, ազգ-բանակ կոնցեպտը նպատակ չունի մեկանգամյա նպատակների ծառայել: Այն ոչ թե նախապատրաստություն է մեկանգամյա լայնածավալ բախման, այլ երկարատև պատերազմի նախապատրաստություն է: Պատահական չեն նաև այդ կոնցեպտի համախոհների անդադար հղումները Իսրայելին: Սրանից կարելի է դատել, որ հայաստանյան իշխանությունն այլևս ղարաբաղյան կոնֆլիկտը պատկերացնում է ստատուս-քվոյի պարբերաան փոփոխություններով ու ռազմական անվերջ հակամարտության տեսքով: Հայաստանը ՝ ազգ-բանակ գաղափարախոսությունը որդեգրելով, փաստացի ընդունում է Ադրբեջանի մարտահրավերը ՝ մտնելով հյուծիչ պատերազմի անվերջ թվացող և մշուշոտ հեռանկարով տրամաբանության մեջ:
Վիգեն Օհանյան