Սերժ Սարգսյանի ուժային գրոհը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՎերջին օրերին Սերժ Սարգսյանն անընհատ հանդիպումներ է ունենում ուժային կառույցներում: Քննչական կոմիտե, Ոստիկանություն, ՊՆ: Շարքը թերևս կշարունակվի առաջիկայում: Սարգսյանը ունենում է բավական կոշտ, ծավալուն ելույթներ: Ակնհայտ է, որ սրանք սովորական այցեր չեն, որովհետև այդ այցերի ընթացքում հնչեցվող մտքերը բավականին ծավալուն են ու բազմաշերտ:
Հավանաբար 3-րդ ժամկետի գնալուց առաջ Սերժ Սարգսյանն ուժերի անվանականչ է անում, փորձում է հասկանալ ովքեր են յուրայինները: Միաժամանակ ուժային կառույցներում ունեցած քաղաքական ելույթներով ցույց է տալիս, որ իր հենարաններից մեկը բացի ՀՀԿ-ից, մնալու են հենց ուժային կառույցները:
Սարգսյանը սկսել է շրջագայել ուժային կառույցներով, ոստիկանությում խոսեց նոր սոցիալական գործառույթի մասին, ընթացքում է նաև ազգ-բանակ կոնցեպտի կայացումը, որի մասին էլ Սարգսյանը խոսեց ՊՆ-ում: Սարգսյանը այժմ ակտիվ քաղաքական գործընթացի մեջ է: Սա հիշեցնում է նախընտրական քարոզարշավ՝ առանց ընտրությունների: Ամեն դեպքում Սարգսյանը պիտի նոր շրջափուլից առաջ թե վերնախավի, թե հանրության համար որոշաի ճշգրտումներ անի ՝ չափի ուժերը, սահմանագծի իր թիմը, միաժամանակ ներկայացնի որոշակի քաղաքական բովանդակություն, որը կլինի նրա առաջիկա տարիների քաղաքականության հիմքը:
Ուժային կառույցներում արվող այս այցերն ու ելույթները հենց այս նոր շրջափուլի մեկնարկն են:
Արտակ Ասլանյան