Հոկտեմբերի 27. բազմաթիվ անպատասխան հարցեր
АНАЛИТИКАԱմեն տարի հոկտեմբերի 27-ին վեր են հանվում 1999թ. այս օրը տեղի ունեցածի դեպքի մասին պատմող տեսաձայնագրությունները: Իշխանությունն այցելում է եռաբլուր, լրագրողները հարցեր են հնչեցնում, լսվում են նույն պատասխանները: Հանրապետականներից ոմանք պարզապես նեյտրալ պատասխաններ են տալիս, ոմանք նշում են, թե կային դրսի ուժեր, ոմանք էլ փորձում են ապաքաղաքականացնել տեղի ունեցածը:
Բազմաթիվ անպատասխան հարցեր են մնում ՝ թե քաղաքական, թե իրավական առումով: Սաայն տարելիցից տարելից հնչող պատասխանները որևէ բան չեն տալիս: Չեն տալիս, որովհետև նույնիսկ ամենահամարձակ պատասխանները մնում են սոսկ պատասխաններ, այդ ամենին քաղաքական քայլեր չեն հաջորդում:
Իսկ լուծումը մեկն է՝ հոկտեմբերի 27-ի մասով լիարժեք պատասխաններ ունենալու համար պիտի սկսվի քաղաքաան գործընթաց, որ կբերի իրավական հետևանքների՝ գործը կվերաբացվի, նորից կքննվի: Քանի դեռ այդ ամենը չի արվում, կարելի է անվերջ հիշել այդ ողբերգության զոհերին, անիծել հանցագործներին ու ենթադրել, թե ովքեր էին պատվիրատուները:
Իսկ քանի դեռ այս բոլոր հարցերը անպատասխան են մնում, նշանակում է բավարար քաղաքական կամք ու ներուժ չկա դրա համար: Չկա նաև այն պատճառով, որ հակոտեմբերի 27 բացահայտել կնշանակի փչացնել բավականին շատ հարաբերություններ ՝ թե երկրի ներսում, թե երկի դրսում:
Արտակ Ասլանյան