Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կանխատեսվում է ներդրումային ակտիվության աճ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը 2018 թ. շարունակելու է կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը և տնտեսական աճի համեմատաբար բարձր տեմպերի վերականգմանն ուղղված քաղաքականությունը՝ առաջնորդվելով միջնաժամկետ և կայուն տնտեսական աճի ապահովման և արտահանումը որպես տնտեսական աճի առանցքային շարժիչ դարձնելու նպատակի իրագործման սկզբունքներով: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ կենտրոնական բանկի եզրակացությունը: «2018 թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի 4.5 տասներորդական տոկոս իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: 2018 թ. տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես արտաքին զարգացումներով, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսական աճի վերականգնմամբ և պղնձի համաշխարհային գների բարձր մակարդակի պահպանմամբ, այնպես էլ ներքին՝ Հայաստանում 2017 թ. իրականացված մի շարք բարեփոխումների և դրամավարկային ընդլայնող քաղաքականության արդյունքում շարունակվող տոկոսադրույքների նվազման ազդեցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջավադյանը:

Հատկանշական է, որ 2018 թ. ներդրումային միջավայրի բարելավումն ուղեկցվելու է արտահանելի ճյուղերին ուղղված  ներդրումների խթանման շարունակականության ապահովմամբ: Տարվա ընթացքում կանխատեսվում է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներում ներդրումային ակտիվության աճ, ընդ որում՝ մասնավոր հատվածում կանխատեսվում է ավելի մեծ ներդրումային ակտիվություն: «Ուղղորդվելով մակրոտնտեսական կայունության պահպանման սկզբունքներով՝ 2018 թ. համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասուրդի նվազում 2017թ. սպասվող 3.6 տոկոսի դիմաց՝ ապահովելով  ՀՆԱ-ի 2.7 տոկոսը: Վերջինս կարևոր պայման է պետական պարտքի կայունացման և աստիճանական կրճատման համար»,- մանրամասնեց ՀՀ ԿԲ նախագահը:

2018 թ. կշարունակվի հարկաբյուջետային կոնսոլիդացումը` եկամուտների չեզոք, իսկ ծախսերի` զսպող ազդակի դրսևորմամբ: Պետական բյուջեի եկամուտների մասով 2018թ. բյուջեի ծրագրի  շրջանակներում ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների տեսակարար կշռի 2017 թ. սպասվողի համեմատ ընդամենը 0.1 տոկոսով աճ, որի արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կկազմի 21.3 տոկոս:

«2018 թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա զսպող ազդեցություն, որի պարագայում 2018 թ. տնտեսական աճի ապահովման հիմնական բեռն ընկնում է լայնածավալ կառուցվածքային բարեփոխումների վրա: Այդ ամենը, զուգակցվելով հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի շարունակականության ապահովմամբ, կնպաստեն մակրոտնտեսական կայունությանը հիմքեր ստեղծելով երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի համար»,- եզրափակեց Արթուր Ջավադյանը:


http://armenpress.am/arm/news/910649/
 
 
 
 
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը