Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բանակին կարտոֆիլ մատակարարողները գերշահույթ են ստանում գյուղացիների հաշվին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարությանը կարտոֆիլ մատակարարողներն այս տարի գյուղացիներից կարտոֆիլի կիլոգրամը 65–70 դրամով են գնում, իսկ զորամասերին ավելի բարձր գնով հանձնում: Տասը օր առաջ Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի կարտոֆիլագործները 65 դրամով են կարտոֆիլ վաճառել: Նորակերտի բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասացին, որ գինն արդարացված չէ, բայց ստիպված են այդ քայլին գնալ:

«Անճարները տալիս են, բա ի՞նչ անեն: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն հանրապետությունում գործող շուկաներ տանել, չեն տալիս: Մնացածները վախենում են չիրացվի, մնա փչանա, ստիպված վաճառում են»,– ասացին նրանք:

Կարտոֆիլագործների խոսքով՝ բանակին կարտոֆիլ մատակարարողները գերշահույթ են ստանում իրենց հաշվին: 80%–ի պարագայում գյուղացիներից կարտոֆիլ գնող և բանակին վերավաճառող միջնորդները գերշահույթ են ստանում` գրեթե ոչ մի աշխատանք չկատարելով։

«Սերմին փող ենք տալիս, վարին ու ցանքին՝ նույնպես: Հետո ամբողջ տարին էլի ենք ծախս անում՝ բուժանյութ ենք տալիս: Հողից հանելը կրկին ծախս է, տուն հասցնելը՝ նույնպես: Բայց ջրի գնով վերջում վաճառում ենք»,– սրտնեղեցին նորակերտցիները:

Նույն գնով ՊՆ–ին կարտոֆիլ չեն պատրաստվում տալ Մեծ Մասրիկ համայնքում: Միջնորդները եկել են ու իրենց պայմանները ներկայացրել, գյուղացիներն էլ հրաժարվել են նրանց հետ առևտուր անել: Բերքը քիչ է, կարտոֆիլագործը բարձր գին է սահմանել:

«Դա գին չի՝ ձեռառնոցի է: Մենք էդ գնով նրանց ապրանք չենք տա: Մեզանից երկու անգամ ավելի են եկամուտ ստանում: Մեզ մենակ չարչարանքն է մնում: Սերմի գինը սկսվում է 350 դրամից: Հոլանդականը 600 դրամով է վաճառվում: Հիմա ի՞նչ անենք` 600–ով առնենք, 65–ով ծախե՞նք»,– բողոքեցին մեր զրուցակիցները:

Կարտոֆիլն այս տարի առատ չի եղել: Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի տեղեկացմամբ՝ երաշտը ազդել է բերքատվության ցուցանիշի վրա:

«Տաք օրեր շատ եղավ: Բարձր ջերմաստիճանը կարտոֆիլին լավ չի ու պակաս է բերքը»,– նշեց նա: Այստեղ 500 հեկտար կարտոֆիլ են մշակել:

Սոթքում նույնպես ոչ ոք կարտոֆիլ չի հանձնում: Ամիսներով չթրջված հողում բերքը քիչ է ստացվել: Միայն նրանց է հաջողվել բարձր բերքատվություն ստանալ, ովքեր կարողացել են դաշտերը ոռոգել:

«Բանակը չի էլ կարող բարձր գին տալ, բայց մենք էլ չենք կարող իր հետ համաձայնվել: Նախորդ տարի բերքը շատ էր, գինն էժան, բանակի առաջարկած գինը մարդկանց հետաքրքրում էր»,– ասացին Սոթքի բնակիչները:

Նախորդ տարի մատակարարները 40–50 դրամով էին կարտոֆիլ գնում: Այդ շրջանում շուկայում վաճառվում էր 110–120 դրամով: Գներից դժգոհ Վարդենիսի տարածաշրջանի բնակիչները փակեցին միջպետական ճանապարհը: Հարցը նաև Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնվեց: Գներն այդպես էլ, սակայն, չկարգավորվեց: Գյուղացիները պահանջում են կարտոֆիլի մթերման համար անփոփոխ գին սահմանել, ինչպես խաղողի դեպքում:

Մանյա Պողոսյան

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ