Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շուտով նոր սոցիալական պայթյուն է սպասվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, , պարզվում է, այդքան էլ «կորած» կառույց չէ: Ավելին, այս օրերին, բավականին ակտիվ կերպով ձեռնամուխ է եղել մայրաքաղաքի մասնավոր տներին մատակարարվող հին ջրագծերը նորով փոխարինելու գործին: Առաջին հայացքից շատ օգտակար ու այս լավ նախաձեռնությունը, որն իրականացվում է կառավարության որոշմամբ, կարող է սոցիալական նոր ու բավականին լուրջ պայթյունի պատճառ դառնալ:

Խնդիրն այն է, որ մարդիկ, երբ այս օրերին իրենց ձմռան ապրուստի ու տաքանալու վրա ծախսվելիք գումարային հարցերն են պլանավորում, մեկ էլ հանկարծ տեղեկանում են, որ կարող են այս ձմռան կեսին անջուր մնալ: Վարկային միջոցներով կառուցվող այս նոր ջրագիծն ու մասնավոր տներից դուրս տեղադրվող նոր դիտահորը կառուցվում է նրա համար, որ բնակիչ–բաժանորդ ջրի տեսուչ շփումը հասցվի զրոյի: Այն կառուցվում է նաև սպառողներին ավելի լավ որակի ջուր մատակարարելու համար, բայց արի ու տես, որ ծրագրից անտեղյակ քաղաքացին միանգամից հայտնվում է անելանելի իրավիճակում, երբ իմանում է, որ դիտահորից մինչև տուն նոր ջրագիծ պետք է կառուցի, այն էլ իր գրպանի հաշվին, հակառակ դեպքում տունը կջրազրկվի: Այս երկընտրանքի առջև կանգնած մարդիկ ստիպված իրենց առօրյա աջ ու ձախ վազքը պետք է թողնեն ու ձմռան կեսին դիտահորից մինչև տուն ջրագիծ կառուցելու հարցով զբաղվեն:

Որ նման լայն թափով ու բարձր մակարդակով ծրագիր է իրականացվում, շատ լավ է, բայց ցավալին այն է, որ մարդը՝ սպառողը, ում համար իրականացվում է ծրագիրը, անտեսված է ու արհամարհված: Այդ հրաշք ծրագրում չկա այն դրույթը, թե սովորական սպառողն ումից և ինչպես պետք է տեղեկանա, թե նոր կառուցվող ջրագիծն ինչ չափորոշիչների պետք է բավարարի, ով պետք է դրանով զբաղվի և այլն: Չի բացառվում նաև, որ վաղը, մյուս օրը պարզ դառնա նաև, որ նոր կառուցված ջրագիծը «Վեոլիա ջուր» ընկերության չափանիշներին չի համապատասխանում և իրենք էլ իրենց հերթին մարդկանց ստիպեն նորից քանդել ու նոր ջրագիծ անցկացնել, կրկին սպառողի միջոցների ու նյարդերի հաշվին:

Նման անակնկալներից խուսափելու համար լավ կլիներ, որ կառավարությունը բնակչի առանց այն էլ քայքայված նյարդերը փրկելու համար մտածեր նաև այս մասին ու նույն այդ բնակչի գումարների հաշվին կազմակերպեր նաև այս գործընթացը: Ի դեպ, լավ կլինի, որ կառավարության հարգարժան անդամները հիշեին նաև, որ այս երկրում կան նաև սոցիալական այս կամ այն խմբին պատկանող բնակիչ–բաժանորդներ, և նրանց համար պետք է հատուկ պայմաններով այն իրականացնել:

Մյուս կողմից պատկան կառույցները պետք է կազմակերպեն նաև բաժանորդների պատշաճ իրազեկման գործընթացը, որպեսզի սպառողն էլ տեղին, ժամանակին, կազմակերպված, կազմ ու պատրաստ կարողանա պլանավորել այն ծախսը, որը պետք է գալու նոր ջրագիծ անցկացնելու համար:

Բայց, քանի որ մեր իշխանությունները անտեսում են ոչ միայն մարդու, այլև սպառողի իրավունքները, ուստիև նրա գլխին ինչ օյին ուզում՝ խաղում են ու դրա համար պատասխան չեն տալիս: Նորմալ իրավական համակարգ ունեցող երկրներում նման փնթի աշխատաոճի, ձմռան կեսին սպառողին նյութական ու բարոյական վնաս պատճառելու, ինչպես նաև սթրեսի մեջ գցելու համար մեղավորները հաստատ պատասխանատվության կենթարկվեին: Բայց, քանի որ մենք նման կուլտուրա ունենալու բարեբախտություն չունենք, ուստի հարկ ենք համարում իրազեկել նման որոշում կայացնողներին, որ դիտահորից մինչև սեփական տուն ջրագիծ կառուցելը բավականին թանկ հաճույք է, այն էլ այս ձմռան կեսին և չի բացառվում, որ  անաղմուկ չանցնի:

Այնպես որ, հարգելի վարչապետ, եթե վաղը կառավարության շենքի մոտ բողոքողների մի նոր խումբ ևս ավելանա, հանկարծ չզարմանաք:

Արմինե Գրիգորյան

Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ) Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ. տուժածներ կանԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»