Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում 20-30 հա տարածքի շահագործման նախնական հայտեր է ստացել

ЭКОНОМИКА

  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, որը նախատեսվում է շահագործման հանձնել նոյեմբերի վերջին, աշխատելու նախնական հայտեր է ստացել Ռուսաստանից, Իրանից, եվրոպական մի քանի երկրներից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, տեղական ընկերություններից որոշները ևս պատրաստ են ընդլայնել գործունեությունն ու արտադրական հզորություններ ստեղծել առաջիկայում գործարկվելիք ազատ տնտեսական գոտում: «Մեղրի ազատ տնտեսական գոտում 20-30 հա տարածքի նախնական հայտեր ունենք»,-ասաց Վահագն Լալայանը:

Նրա խոսքով`այն պահից, երբ գաղափարը սկսել է կյանքի կոչվել, ազատ գոտու և ծրագիրը, և ընդհանուր նկարագրությունը տարբեր լեզուներով տարածվել է բոլոր թիրախային երկրներում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության տարածքում: Նախնական հայտի ձևանմուշ են մշակել, որպեսզի հասկանան, թե որ ոլորտներում կլինեն հնարավոր ներդրումները: «Հիմնականում գյուղմթերքի վերամշակման, ծառայությունների մատուցման, զբոսաշրջային ենթակառուցվածքի, մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններ են հետաքրքրված: Սրանք այն ոլորտներն են, որոնց արտադրանքը հետաքրքիր կլինի տեղափոխել Իրան կամ հակառակը` Հայաստանում իրանյան ապրանքների արտադրության հիմնել ու ԵԱՏՄ կամ Եվրոպական շուկա տեղափոխել»,-ասաց նախարարության պաշտոնյան:

Անդրադառնալով հիմնական հայտերի ընդունման գործընթացի կազմակերպմանը` Վահագն Լալայանը նշեց, որ հայտերի ընդունումը կսկսեն ազատ գոտու գործարկումից անմիջապես հետո: Նա հավելեց, որ հայտերի ընդունման և հաստատման ընթացակարգը հնարավորինս պարզեցվել է ու հնարավոր կլինի գործունեության թույլտվություն ստանալ 15-20 օրում: «Տեսականորեն հնարավոր է, որ տարեվերջին այնտեղ արդեն լինեն գործող ընկերություններ»,-ասաց Վահագն Լալայանը:

Հայաստանի հարավում գտնվող ազատ տնտեսական գոտին, ըստ մեր զրուցակցի, Եվրասիական տնտեսական միության տարածքում գտնվող ութ տնտեսական գոտիներից մեկն է, որն ունի ավելի մեծ արտոնություններ` համեմատ մյուսների: Արտոնությունը պայմանավորված է նրանով, որ ազատ գոտին ամբողջությամբ կամ մասնակի համընկնում է ԵԱՏՄ սահմաններին։ «Արտոնությունը կայանում է նրանում, որ այնտեղ ֆիզիկական անձինք կարող են որոշակի չափաքանակներով առևտուր իրականացնել ու ապրանքները ձեռք բերել, այսպես ասած, duty free ռեժիմով»,-նշեց Վահագն Լալայանը:

Ինչ վերաբերում է իրանական կողմում գործող «Արաս» ազատ տնտեսական գոտու հետ համագործակցության ձևաչափին, ապա նախատեսվում է հետագայում մշակել նոր մեխանիզմներ, մինչև անգամ հնարավոր է գալ համատեղ ազատ տնտեսական գոտու գաղափարին:

ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստում հաստատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակբաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին որոշումը: Դեռ տարեսկզբին հիմք է դրվել ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին:

ՀՀ տարածքում ներկայում գործում է 2 ազատ տնտեսական գոտի՝ «Ալյանս»-ը և «Մերիդիան»-ըԱյս գոտիներում գրանցված է 17 ընկերություն10-ը գործունեություն են ծավալում  «Ալյանս»-ում, 7-ը`«Մերիդիան»-ում:

Ազատ տնտեսական գոտում գործող ընկերություններին տրվում են մի շարք արտոնություններ, շահառուներն ազատվում են շահութահարկից և եկամտահարկից (գոտու տարածքում գտնվող ԱՏԳ-ի ռեզիդենտինպատկանող շենքշինություններն ազատված են գույքահարկից), ավելացված արժեքի հարկիցներմուծման ու արտահանման մաքսատուրքից: Ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր ընկերություններ կամ ընդլայնել արդեն առկա ընկերության արտադրական հզորությունները կամ գործառնության ուղղությունները:


http://armenpress.am/arm/news/912457/

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ