Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գյուղացիական տնտեսությունները կապահովագրվեն կարկտահարության, ցրտահարություն, հողմի և ջրհեղեղի ռիսկերից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի իրականացումը կսկսվի դեկտեմբերից: Ապահովագրական փաթեթը նախնական շրջանում ներառելու է հետեւյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ եւ ջրհեղեղ: Գերմանիայի կառավարությունը պատրաստ է 5 միլիոն եվրոյի չափով աջակցել Հայաստանի կառավարությանը: Հայաստանի կառավարությունը ևս հատկացրել է նույնքան գումար՝ գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարը մասնակի սուբսիդավորելու նպատակով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական բանկից:

«Դեռեւս 2014 թվականից Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ համատեղ Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման նպատակով իրականացվում են զգալի աշխատանքներ: Ներկա դրությամբ ակնկալվում է, որ դեկտեմբերին արդեն կսկսվի ծրագրի իրականացման փուլը: Մասնավորապես, ներկայումս ամփոփվում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների կողմից ծրագիրը Հայաստանում իրականացնելու նպատակով խորհրդատու կազմակերպության և վերաապահովագրող ընկերության ընտրման միջազգային մրցույթները»,-տեղեկացրին ԿԲ-ից:

Գյուղատնտեսությունը Հայաստանում 2016 թ. դրությամբ կազմել է համախառն ներքին արդյունքի մոտ 16%-ը, իսկ այդ ոլորտում զբաղվածների թիվը՝ տնտեսապես ակտիվ բնակչության 34%-ը, ինչը նշանակում է, որ տնտեսական զարգացման համար գյուղատնտեսության ոլորտը կարևորագույններից է: Այնուամենայնիվ, չնայած երկրի համար դրա կարեւոր դերակատարությանը, գյուղատնտեսական արտադրողականության ներուժն ավելի մեծ է, քան իրական արտադրանքի ծավալը։ Կարևոր պատճառներից է ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի բացակայությունը, այդ թվում նաև գյուղատնտեսական ապահովագրության բացակայությունը, որը կարող էր պաշտպանել գյուղացիական տնտեսություններին տեղական եղանակային ռիսկերից՝ կարկտահարություն, հեղեղներ, ցրտահարություն և այլն: Վարկ վերցնելը եւ սպառումը կրճատելն այն ընդունված ռազմավարություններն են, որոնց դիմում են եղանակով պայմանավորված կորստի հաղթահարման համար։ Սրա արդյունքում իջնում է կենսամակարդակը, մեծանում է գյուղացիական տնտեսությունների խոցելիությունը եւ աճում են նրանց ունեցած պարտքերի ծավալները։
Գյուղացիական տնտեսություները ներկայումս շարունակում են լուրջ կորուստներ ունենալ անակնկալ եղանակային պայմանների պատճառով: 

Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը կնվազեցնի գյուղացիական տնտեսությունների, այդ թվում փոքր եւ միջին տնտեսությունների, ծայրահեղ եղանակային պայմաններով պայմանավորված խոցելիության մակարդակը, կնպաստի գյուղատնտեսական վարկերի հասանելիությանը և գյուղատնտեսության ոլորտում ներդրումների աճին:

«Առաջին փուլում ապահովագրությունը նախատեսվում է սկսել բուսաբուծության ճյուղից: Հետեւաբար, ապահովագրական փաթեթը նախնական շրջանում ներառելու է Հայաստանում առկա հետեւյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ եւ ջրհեղեղ, հետագայում սպասվում է, որ ռիսկերի մեջ կներառվի երաշտը: Այն դեպքերում, երբ բերքը վնասվի այլ պատճառներով (օրինակ` գյուղացիական տնտեսության աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման) գումարը չի հատուցվի: Առաջին փուլում նախատեսվում է ներառել փաթեթներում հետեւյալ 10 բերքատեսակները՝ ցորեն, կարտոֆիլ, խաղող, ծիրան, խնձոր, լոլիկ, սեխ, գարի, դեղձ եւ կաղամբ: Նախատեսվում է իրականացնել ծրագիրը պիլոտային տարբերակով 2 տարի, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ինչ սկզբունքով կիրականացվի ապահովագրությունը: Խորհրդատու կազմակերպության օգնությամբ կառաջարկվեն եւ կփորձարկվեն Հայաստանում առավել արդյունավետ տարբերակները: Գյուղատնտեսական վարկերի ապահովագրություն՝ որպես ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրում չի սպասվում»,-տեղեկացրին ԿԲ-ից:


http://armenpress.am/arm/news/912459/

Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը