Սերժ Սարգսյանի ռուսական գաստրոլը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՍերժ Սարգսյանը կրկիմ Մոսկվա էր մեկնել: Պուտինի հետ նրա հանդիպումները դարձել են հաճախակի, ինչը նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում ճշտելու հարցերն են շատացել: Դատելով նրանից, որ հենց հայկական կողմն է հյուրի կարգավիճակում, այդ հարցերի տերը ռուսներն են, իսկ պատասխան տվողը ՝ հայերը:
Ռուսական առաջատար լրատվամիջոցները իրենց հարիր կայսերապաշտական առոգանությամբ շտապեցին նշել, որ Սարգսյանը Մոսկվա էր եկել Պուտինից թույլտվություն խնդրելու ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման համար: Նույն այդ լրատվամիջոցների շարադրանքից դատելով Սարգսյանն այս անգամ ստացել է թույլտվություն:
Ենթադրվում է, որ ի տարբերություն խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի, շրջանակային համաձայնագրի դեպքում հայկական կողմը զգուշավորություն է ցուցաբերել և նախապես է ապահովագրել ռուսական կողմի միջամտությունները: Թե ինչ զիջումների է գնացել հայկական կողմը հանուն դրա, դժվար է ասել:
Շատ է խոսվում, որ այդ զիջումը կարող էր լինել օրինակ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելը, որը քարտ-բլանշ էր ոչ միայն Ադրբեջանին, այլև ղարաբաղյան կոնֆլիկտում դոմինանտության շանս էր տալիս Ռուսաստանին:
Արտակ Ասլանյան