Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դավիթ Բաբայան. «Ադրբեջանի անօրինականությունը ձախողվեց»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև է ընդունել: Այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ուրվագծում նաև Արևելյան գործընկերության հետագա զարգացումը։ Բանաձևում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ևս անդրադարձ է եղել: Նախ՝ կոչ է արվել անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական թշնամանքը: Կարևորվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ իրականացվող ջանքերը: Բանաձևում վերահաստատվել են 2009 թ. ընդունված՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման հիմնական սկզբունքները: Նշենք, որ բանաձևն ավելի վաղ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության էր դրվել այլ բովանդակությամբ, որտեղ բացակայում էր ազգերի ինքնորոշման իրավունքը: Բայց ի վերջո, բանաձևում երեք սկզբունքներն էլ տեղ գտան:

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ բանաձևի ընդունումը շատ կարևոր զարգացում է:

«Նախ և առաջ պետք է նշենք, որ այս առումով ՀՀ համապատասխան կառույցները շատ արդյունավետ են աշխատել: Խոսքը մեր ներկայացուցչությունների՝ պատգամավորների, դիվանագիտական կորպուսի աշխատակիցների, ԱԳՆ–ի մասին է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շատ մեծ փողեր է ծախսել, որպեսզի այդ սկզբունքներն ու տարբեր ձևակերպումներ դուրս մնան վերջնական փաստաթղթից և այնտեղ մտցվեն ադրբեջանամետ, և ավելի շուտ՝ հակաօրինական սկզբունքներ: Եթե մի սկզբունքն անտեսվում է մյուսի նկատմամբ, և այն էլ, որ դա արվում է փողի և կաշառակերության միջոցով, արդեն իսկ անօրինականություն է: Բարեբախտաբար, մեր և եվրոպական կառույցների պարկեշտ ներկայացուցիչների շնորհիվ այդ անօրինականությունը ձախողվեց: Սա շատ կարևոր է ոչ միայն մեզ, այլև եվրոպական հանրության համար: Այն կոռուպցիան, որը սերմանում է Ադրբեջանը, ներսից ոչնչացնում է նաև եվրոպական արժեհամակարգը, ինչն անթույլատրելի է»,– Past.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի խոսնակի գնահատմամբ՝ բանաձևի վերջնական տարբերակով վերոնշյալ երեք սկզբունքներն էլ հիմնարար են:

«Նախ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը բոլորին է վերաբերում, և այստեղ չի կարող խտրականություն դրվել: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա այն չի կարող սահմանափակում լինել ազգերի ինքնորոշման համար: Ադրբեջանը միշտ փորձում է այդ երկու սկզբունքներն իրար հակադրել: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարող ենք ասել, որ բանաձևում երկու սկզբունքների հավասար կիրառումը ցույց է տալիս, որ եվրոպական հանրությունը փորձում է խաղաղ կարգավորում գտնել: Իսկ երրորդը՝ ուժի չկիրառումը ամենառեալն է: Սա նշանակում է՝ բոլորն էլ կողմ են, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանվի»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը նշեց՝ կարելի է ասել, որ բանաձևը խեղաթյուրելու առումով Ադրբեջանի ջանքերն ի չիք դարձան: Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց, որ այս փաստը, սակայն, Ադրբեջանի համար նոր ճակատ է բացելու:

«Այսինքն՝ կաշառակերության մասշտաբներն են մեծանալու, փորձելու են ավելի շատ գումարներ ներդնել: Կփորձեն ավելի ընդլայնել կաշառակերության սխեմաների մեջ ընդգրկված մարդկանց քանակը: Բայց կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի պարագայում այդ բոլոր փորձերը ձախողվելու են: Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի՝ փողի և կաշառակերության վրա հիմնված ռազմավարությունը վերջին ժամանակահատվածում մեծ ձախողումներ է թույլ տալիս: Այդ ռազմավարությունն իր էֆեկտիվությունը կորցրել է»,– հավելեց Դ. Բաբայանը:

Նշենք, որ այնուամենայնիվ, կա տեղեկատվություն, որ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերջնական հռչակագիրը ղարաբաղյան խնդրի պատճառով կրկին հայտնվել է փակուղում: Պատճառն այն է, որ մինչ այս պահը պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ: Անդրադառնալով նշվածին ու հարցին, թե այս առումով ի՞նչ կարող ենք սպասել, Դավիթ Բաբայանը նշեց. «Ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ՝ պետք է աշխատել, և երբևիցե զգացմունքային մոտեցումներ չցուցաբերել: Սա համակարգված, սառը և ճիշտ դատողության վրա հիմնված աշխատանք է պահանջում»:



Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել