Մոսկվայի ադրբեջանական հովերը
АНАЛИТИКАԼավրովն հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ում ուրախ կլինեին Ադրբեջանին տեսնել, իսկ հայկական կողմն արձագանքել էր, թե նույնիսկ դիտորդի կարգավիճակում Ադրբեջանը չի կարող մտնել այդ կառույց:
Առաջի հայացքից Մոսկվն փորձում է ադրբեջանական խաղ խաղալ, սակայն իրականում իրավիճակն այլ է: Ադրբեջանցիները, ինչպես պարզ դարձավ նաև ադրբեջանական լվացք անունով հայտնի դարձած սկանդալից, իրականում ահռելի գումարներ են ծախսում քարոզչական նպատակներով:
Քարոզչական նպատակների համար ծախսվող գումարները հաճախ ենթադրում են այդպիսի հայտարարություններ: Եվ Մոսկվան, ով հիմա ամենալավ տնտեսական կյանքը չի ապրում անում է նման հայտարարություններ,երբեմն բարձր մակարդակով, հաճախ ավելի ցածր ՝ քարոզչական:
Որևէ զարմանալու բան այստեղ չկա, Մոսկվայի կայսերապաշտությունն առայժմ միայն քարոզչական մակարդակում է, գործնականի հասնելու ռեսուրս այն չունի:
Արտակ Ասլանյան