Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արևային էներգետիկան Հայաստանում զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով»

ECONOMICS

Past.am-ը զրուցել է  «Շտիգեն» ընկերության հիմնադիր–տնօրեն, վերականգնվող էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանի հետ.

 

– Պարոն Շեկյան, ինչո՞ւ պետք է մարդն ավանդական էներգակիրներից անցում կատարի արևային էներգետիկային: Որքանո՞վ է այդ անցումը շահավետ հաճախորդների համար:

– Ավանդական էներգառեսուրսները և ծառայությունները արդեն իսկ թանկ են, և դրանց հետագա թանկացումը դամոկլյան սրի նման միշտ կախված է մեր ազգի գլխին: Տնտեսական խնդիրներ լուծելուց զատ, վերականգնվող էներգետիկան՝ հատկապես արևայինը, Հայաստանի համար ունի նաև էներգետիկ անվտանգության բարձրացման գործառույթ: Հատուկ շեշտադրում եմ արևայինը, որովհետև, ի տարբերություն հողմային էներգետիկայի, արևայինը մեզանում կիրառելի է ամենուր՝ թե՛ տնային տնտեսությունների ու փոքր բիզնեսների, թե՛ խոշոր գործարանների, հյուրանոցների և այլ արտադրական օբյեկտների համար:

– Որքանո՞վ են ՀՀ–ի, Արցախի քաղաքացիներն ու բիզնես շրջանակները տեղեկացված արևային էներգետիկ լուծումներից: Դրանք տեղադրելու գաղափարը որքանո՞վ է հետաքրքրում նրանց:

– Վերջին շրջանում մարդիկ ու բիզնես շրջանակներն ավելի տեղեկացված են դարձել, բայց խորությամբ չեն պատկերացնում՝ ո՞ւմ դիմել, ո՞րն է առավելությունը ու թերությունը: Երբեմն ականատես ենք լինում գերագնահատված սպասումների: Մարդիկ կան, որ մտածում են, թե արևային համակարգը դնելուց հետո գազի խողովակներն ու հոսանքի լարերը կտրելու են, անկախության դրոշ են բարձրացնելու տան վրա ու վերջ: Բայց այդպես չէ: Իրականում արևային համակարգերը ավանդական համակարգերի հետ մեկտեղ բարձրացնում են մարդկանց բարեկեցության և անվտանգության աստիճանը: Մենք մեր առաքելությունն ենք համարում արժանահավատ տեղեկատվության տարածումը և արևային էներգետիկայում միֆերի բացառումը: Մեր ընկերության կայքէջում, սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերում և այժմ նաև տեսահոլովակների միջոցով ցանկացած սպառող կարող է ստանալ արժանահավատ և լիարժեք տեղեկատվություն արևային բոլոր բարդության լուծումների վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կապ հաստատել մեր զանգերի կենտրոնի հետ:

– ՀՀ կառավարությունը հայտարարել է վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացումը խթանող քաղաքականության մասին: Պետական և մասնավոր հատվածի համագործակցությունն այս առումով ինչպե՞ս կգնահատեք:

– Երևի եզակի ոլորտներից է, որ համագործակցություն և կոորդինացում կա: Եթե ինչ–որ խնդիրներ ենք տեսնում, ազատ ենք դա ներկայացնել ոլորտի պետական քաղաքականությունը մշակող կառույցներին: Մյուս կողմից՝ կան խնդիրներ: Պետական գնումների գործընթացը մեզ համար արդյունավետ չէ: Մեկ դրամ էժան լինելու դեպքում պետությունը ստիպված է գնել էժան ապրանքը: Մյուս կողմից՝ չկա որակական գնահատման հնարավորություն, գնումների որակական հետևանքները ռիսկային են:

– Գնային ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Ձեր կողմից հիմնադրված «Շտիգեն» ընկերությունը, որ արևային էներգետիկայի լուծումները հասանելի և մատչելի լինեն ՀՀ քաղաքացիների համար:

– Ցանկացած ընկերություն փորձում է շահույթ ապահովել՝ դա բիզնեսի առաջին կանոնն է: Դրանով հանդերձ, մենք այսօր շուկայում առաջարկում ենք ամենացածր գները՝ հասկանալով մեր հաճախորդների ֆինանսական հնարավորությունները: Մենք փորձել ենք այնպիսի լուծում ստանալ, ըստ որի ապրանքի հետգնումը 3–4 տարում տեղի ունենա: Նման գնագոյացումը կարողանում ենք ապահովել միայն այն պատճառով, որ հանդիսանում ենք մի շարք աշխարհահռչակ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ու կարողացել ենք տարիների աշխատանքի արդյունքում վաստակել նրանց վստահությունը:

– Ի՞նչ արդյունքներ է գրանցել «Շտիգեն» ընկերությունը: Ի՞նչ պլաններ ունեք ապագա մի քանի տարիների համար:

– Մեր ընկերությունը հիմնադրվել է 2011թ.–ին: Այս պահին ունենք տեղադրումներ Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում, մոտ մեկ տասնյակ արևային գյուղեր, որտեղ բնակչության կեսից ավելին անցել է արևային տեխնոլոգիաներին: Շատ ակտիվ ենք Արցախում: Ունենք մի քանի տասնյակ ջերմային կայաններ՝ կառուցված հյուրանոցների ու արտադրական օբյեկտների համար: Մեր հպարտության առարկան «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրում կառուցված, տարածաշրջանային մակարդակով խոշորագույն ջերմային կայանն է՝ 1,5 ՄՎտ պիկային հզորությամբ: Այս նախագծի համար տեղադրվել է 14500 արևային վակուումային խողովակ: Համեմատության համար պետք է նշել, որ մեկ տնային տնտեսության տաք ջրի ամբողջ ծախսերը հոգալու համար բավարար է 20–30 վակուումային խողովակ: Ունենք արևային գործող էլեկտրակայաններ՝ գումարային 700 կՎտ հզորությամբ, մոտ ապագայում շահագործման կհանձնենք առաջին մեգավատանոց կայանը (լիցենզիա ստացած 10,5 ՄԳվ–ից 3,5–ը կառուցում է «Շտիգեն»–ը): Հատկանշական է, որ այս կայանը գտնվում է Թուրքիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ սեփականատերը նաև հիդրոէլեկտրակայանի սեփականատեր է: Այսինքն, այս անցումը ավանդականից նորագույնին՝ ՀԷԿ–երից ԱրԷԿ–ներին, տեղի է ունենում մեր աչքի առաջ, մեր միջոցով:

Ինչ վերաբերում է պլաններին, ասել, որ ունենք ամբիցիոզ ծրագրեր, նշանակում է չասել ոչինչ: Ունենք պլաններ Հայաստանում արտադրություն հիմնելու, շատ լուրջ ծրագրեր ունենք միջազգային ընկերություն դառնալու, արտաքին շուկաներ գրավելու, որոնք դեռ չեմ բացահայտի: Ամեն ինչ իր ժամանակին (ծիծաղում է):

Աննա Բադալյան



The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal