Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դավիթ Պեդանյան. «Խցանումները չեն վերանա»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Բավական է մի փոքր անձրև և մայրաքաղաքում երթևեկությունն իսկույն կաթվածահար է լինում: Կենտրոնական փողոցներում խցանումներ են տեղի ունենում: «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խցանումների առաջացման պատճառներից մեկը ջրահեռացման համակարգն է:

Նրա խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունն իր պարտականությունները պատշաճ չի կատարում, ինչի հետևանքով Երևանում ջրահեռացման համակարգերը չեն գործում:

«Թունելների մեծ մասում ջուր է հավաքված: Օրինակ՝ իմ մեքենան ցածր է, ես աշխատում եմ թունելներով չքշել, որովհետև կմնամ այնտեղ»,– ասաց նա:

Այստեղ իրենց մեղքի բաժինը նաև վարորդներն ունեն: Ժամանակին անվադողերը չեն փոխում: Վարորդների անպարտաճանաչությունը վթարների առիթ է դառնում::

«Տեղումների ժամանակ մեքենաների անիվները սղում են և վթարներ են առաջանում, որի հետևանքով՝ խցանումներ»,– տեսակետ հայտնեց Պեդանյանը:

«Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահի կարծիքով՝ թերանում է նաև ճանապարհային ոստիկանությունը:

«Կարող են մի քանի մեքենա ուղարկել ամենաբարդ երթևեկելի փողոցները և այդպիսով ապահովել այլընտրանքային շրջանցումները: Իսկ ճանապարհային ոստիկանությունն այս դեպքերում ոչինչ չի անում»,– նկատեց Դավիթ Պեդանյանը:

Այս տարի հանրապետությունում ավելացել է ավտոմեքենաների ներկրումները: Ցուցանիշը գերազանցել է նախորդ երեք տարիները: Հասանելի դարձած ավտոմեքենան խցանումների թիվ մեկ պատճառն է:

«Վարորդական վկայական ձեռք բերելը շատ դյուրին է: Մարդիկ, եթե շուրջ 3000 դոլար հավաքում են, որ մեքենա գնեն, 150000 դրամ էլ վկայականի համար են հավաքում: Վատ քշող վարորդները շատ–շատ են: Տեղի են ունենում վթարներ և սխալ երթևեկություն: Նույն դանդաղ քշող վարորդները խցանման պատճառ են»,– շեշտեց ՀԿ փոխնախագահը:

Պեդանյանը խցանումների վերացումը մոտ ապագայում չի տեսնում: Նրա գնահատմամբ՝ կատարվող փոփոխությունները դեռևս բավարար չեն խնդիրը կարգավորելու համար: Միջազգային փորձն է մատնանշում և գտնում, որ կիրառելու դեպքում դրական արդյունք կունենանք: Փրկությունը համարում է միակողմանի երթևեկությունը:

«Շատ լավ լուծում է բակ մտնող և դուրս եկող տարածքների միակողմանի երթևկությունը: Մեզ մոտ ամեն բակում մեկը որոշել է, որ մի հատ սյուն տեղադրի և չթողնի, որ ավտոմեքենան ներս մտնի: Թամանյանական նախագծով մեր բակերից միշտ մուտք ու ելք եղել է, իսկ հիմա բակ մտնելուց առաջ պետք է հետադարձ կատարես: Շատ դեպքերում այլընտրանքային ճանապարհները խցանումների ժամանակ փրկություն էին, այսօր դրանք փակված են: Արամ Խաչատրյան և Ֆուրմանով փողոցները շրջանցելու համար են, բայց այդտեղ անիմաստ շինություններ են կառուցել»,– նկատեց մեր զրուցակիցը:

Իսկ որքանո՞վ է մայրաքաղաքը պատրաստ անցնել ձմեռային երթևկությանը:

Դավիթ Պեդանյանը նշեց, որ այլ երկրների համեմատ այստեղ երթևկությունը հանգիստ է, միայն խնդիրներն են շատ՝ ասֆալտապատումն է անորակ:

«Ամեն փողոցի մեջտեղը մի հատ փոս է փորած՝ջրահեռացման ցանցի խողովակներն են փոխում, հաճախ այդ փոսերն այդպես էլ թողնում են կամ վրան ինչ–որ բան թափում: Ռայկոմում, օրինակ, շատ վատ ասֆալտ են փռում: Ավտոմեքենան քշելուց սկսվում է քանդվել: Ձմռան ժամանակ վթարի պատճառ է դառնալու»,– եզրափակեց նա:

Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ)