Շահեց միայն Սարգսյանը. 10 տարվա միակ ձեռքբերումը
АНАЛИТИКАՍերժ Սարգսյանի համար նոյեմբերի 24-ն իսկապես հիշարժան օր էր: Տաս տարվա կառավարման ընթացքում նրա միակ քաղաքական ձեռքբերումը: Նրա լարվածությունն ակնհայտ էր Բրյուսելում հայտնվելու առաջին րոպեներից: Անգիրները սովորած պարտաճանաչ դպրոցականի կեցվածքով Սարգսյանը երեկ առաջին անգամ 5+ ստացավ կամ նոր բոլոնյան համակարգով ՝ 10 միավոր:
Սարգսյանը կարողացավ չեզոքացնել ներքին խոչընդոտները, համոզել Եվրոպային, որ ԵՏՄ մաս լինելը չի խանգարում համաձայնագրի ստորագրմանը, համոզել Պուտինին, որ մեծ հաշվով, Եվրոպան իրեն անհրաժեշտ է բացառապես ֆինանսական նկատառումներով:
Ինչ կտա այդ համաձայնագիրը Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն, այլ հարց է: Բայց Սարգսյանին այն կտա հավելյալ ռեսուրսներ, քաղաքական լեգիտիմություն և ևս մի քանի տարի մանևրելու հնարավորություն: Փաստացի այս համաձայնագիրը Սարգսյանի իշխանության հավերժացման հիմնական երաշխիքներից էր, որ ստորագրվեց Եվրոպայի անմիջական մասնակցությամբ և Պուտինի անուղղակի համաձայնությամբ:
Արտակ Ասլանյան