Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արտահանման ու ներմուծման ծավալների աճ հայ–չինական առևտրային հարաբերություններում

ЭКОНОМИКА

Նախորդ շաբաթ Չինաստանի Ցինտաո քաղաքում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ–ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ համագործակցության գրասենյակի բացումը, գրում է «Փաստ» օրաթերթը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնի» կողմից ֆինանսավորվող գրասենյակի ներքո հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները: Գրասենյակը զբաղվելու է չինական շուկայում հայկական ապրանքների և ծառայությունների ներկայացմամբ և իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ և հայ–չինական գործարար կապերի ստեղծմամբ: Ցինտաո քաղաքի գրասենյակի գործառույթներն իրականացվելու են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության կողմից:

Համագործակցության գրասենյակին անհատույց տրամադրված ընդհանուր տարածքը կազմում է 500 քմ, որն ապագայում, անհրաժեշտության դեպքում, կարող է ընդլայնվել:
Այս լուրից հետո «Փաստին» հետաքրքրեց, թե հայ–չինական առևտրային հարաբերություններն ի՞նչ մակարդակի վրա են գտնվում, հայկական ո՞ր ապրանքներն են հետաքրքրում չինացի սպառողներին և առհասարակ նման գրասենյակի բացումը ի՞նչ նոր դռներ կարող է բացել հայ գործարարների առջև:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ ՀՀ առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ 2017 թ. հունվար–սեպտեմբերին կազմել է 417,6 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33,3%–ով: Արտահանումը Հայաստանից Չինաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես աճել է, այս անգամ՝ 15%–ով: Այս համապատկերում աճել է նաև ներմուծումը Չինաստանից Հայաստան: Ըստ ծագման երկրի հատկանիշի՝ այն կազմել է 338,6 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38%–ով:
«Փաստի» հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ դեպի Չինաստան Հայաստանից արտահանվում է հանքահումքային արտադրանք՝ թանկարժեք (ոչ ադամանդ) և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ, կոնյակ, գինի, գարեջուր, հանքային ջրեր և այլն։

ՀՀ համագործակցության գրասենյակի բացման նպատակով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի հետ բանակցությունները տևել են մոտ կես տարի: Գրասենյակի գործառույթները տարածվելու են Չինաստանի հյուսիսային հատվածում՝ ընդգրկելով 19 նահանգներ: Այս գրասենյակի ներքո հայ գործարարները հնարավորություն են ստանում հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները: Այն կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների և ծառայությունների ներկայացմամբ և իրացմամբ, դեպի Հայաստան ներգնա զբոսաշրջության խթանմամբ և հայ–չինական գործարար կապերի հիմնմամբ և ամրապնդմամբ:

Ավելի վաղ՝ այս տարվա հունիսին, Նինգբո քաղաքում բացվել էր ՀՀ Առևտրաարդյունաբերության պալատի ներկայացուցչություն, որի նպատակն է խթանել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը։ Պաշտոնապես գործում է նաև Հայաստանի ազգային տաղավարը, որը զբաղվում է Չինաստանում հայկական ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների և տարատեսակ ջրերի ներկայացմամբ և վաճառքով:

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ՉԺՀ–ում ՀՀ առևտրային ներկայացուցչության կողմից պարբերաբար իրականացվում են Հայաստանի ներդրումային միջավայրի, գրավչությունների և պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրազեկման միջոցառումներ։

Ներկայում տեղի են ունենում անհատական հանդիպումներ և բանակցություններ ավելի քան 10 չինական պետական և մասնավոր կառույցների և ընկերությունների հետ, ինչի մասին «Փաստին» արդեն հայտնեց ՉԺՀ–ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию