Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պոպուլիզմի սահմանները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաքստ» օրաթերթը գրում է.

Երեկ ստորագրեցինք Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, այսօր սկսվեց տունտունիկը մեր տան մեջ: Ազգային ժողովում տեղի են ունենում լսումներ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ:

Լա՛վ, տնաշեններ, այդքան ափաշկյարա թող չլիներ. մի քիչ սպասեինք, ինչ–որ ժամանակ անցներ, նոր անեինք այն, ինչ ուզում էինք անել: Այսպես ասած՝ մի քիչ ծանր պահեինք մեզ: Թե չէ այդ մերակապարանոց մոտեցումը լրջություն չի հաղորդում գործին, մի քիչ էլ անգամ ծիծաղելի է դառնում:

Հասկանալի է, որ մեր ժողովուրդը, գոնե մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ոգևորված չէ ԵՏՄ մեր երկրի մուտքով: Եվ այդ փաստը հիմնականում հասարակության կողմից ընդունվեց որպես պարտադրյալ քայլ: Այնպես չէր, որ մեր կամքով, տաք–տաք կենացներ ասելով գնացինք–թակեցինք ԵՏՄ–ի դուռն ու ասացինք՝ եկել ենք, մեզ ընդունեք…

Բոլորս էլ գիտենք, թե բանն ինչպես եղավ և ինչու եղավ:

Հիմա էլ ոնց որ մեր ներկա պահվածքը նման լինի հայտնի կանանց պահվածքին: Գոնե կողքից նայողին այդպես կարող է թվալ: Սրա գրկից՝ նրա գիրկը:

Եվ հետո՝ կարելի էր, չէ՞, այդտեղից էլ՝ ԵՏՄ մեր մուտքից էլ մի դրական բան վերցնել: Վերցնել ու նոր դուրս գալ, եթե դուրս ենք գալիս: Միևնույն է, ինչ եղել է, արդեն եղել է: Ի վերջո, այն, ինչ կնքվեց եվրոպական ընտանիքի հետ, արդեն կնքվել է, և այլևս փաստ է: Ինչպես ասում են՝ մեկը մյուսին չի խանգարում:

Կամ՝ պարզապես առավել ռացիոնալ չէ՞, եթե մենք մեր ներուժը, կամքը դնենք Եվրամիության հետ կնքված համաձայնագրի դրույթներն իրականություն դարձնելու համար, քան թե պարապ խոսակցություններ սկսենք Ազգային Ժողովում: Հատկապես, երբ հայտնի է արդյունքը, գիտենք, թե այդ խոսակցություններն ինչպես են ավարտվելու: Անպտո՛ւղ: Ո՛չ քաղաքական մեծամասնությունը թույլ կտա, որ հարցը ներառվի խորհրդարանի օրակարգ, ո՛չ էլ, առավել ևս, խորհրդարանը հարցին դրական լուծում կտա:

Այս պահին հիշում եմ երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանին: Ավելի որոշակի՝ նրա տատու խոսքը:

Վլադիմիր Մովսիսյանը մի անգամ պատմում էր, թե ինչպիսի իմաստուն տատ է ունեցել: Ու մասնավորապես անդրադարձավ մի էպիզոդի: Ասում էր՝ երբ ես Երևանում պաշտոն ստացած վերադարձա գյուղ, տատիս առաջին խոսքը հետևյալն էր՝ հանկարծ տաք գլխով որոշում չկայացնես:

Աստված հոգիդ լուսավորի, իմաստուն կին: Հիմա կենդանի լինեիր, ու ասեիր մեր խորհրդարանական էնտուզիաստներին՝ ինչո՞ւ եք անիմաստ տեղը մեղվի փեթակը քչփորում: Դա ձեզ ի՞նչ է տալու որ:

Հլա այս երկրի՝ Ռուսաստանի էլիտար դասը չի մարսել մեր համաձայնագիրը Եվրոպական միության հետ, սաղ օրը լրատվամիջոցներն այս թեման համարյա բերանի ծամոն են արել, խոսում–խոսում ու չեն հանգստանում: Դուք էլ մի կողմից եք կրակի վրա յուղ լցնում: Ես չեմ հասկանում՝ կրակի վրա յուղ լցնելը քաղաքականության բաղադրի՞չ է, կամ քաղաքական գործելաո՞ճ է, կամ մտածողությո՞ւն է:

Առավել ևս, եթե հասկանալի է, թե հյուսիսի մեր բարեկամ երկրում կրքերն ինչու են թեժացած՝ խոցվել է նրանց մեծապետական ինքնասիրությունը: Փոխարեն փափուկ բարձ օգտագործեք, տեսեք, թե ինչ խոսակցություններ եք վարում ձեր օրենսդիր մարմնում:

Որ՝ ի՞նչ: Իմաստը ո՞րն է: Կամ ի՞նչ եք ուզում դրանով ասել:

Մարդկային տեսակետից, այո՛, գուցե և ձեր արածը ձեր աչքում խիզախություն է: Բայց քաղաքական առումով հաստատ դրա մեջ խիզախ ոչինչ չկա:

Իսկ դուք, կարծեմ, քաղաքական գործիչներ եք, և Ազգային ժողովն էլ քաղաքական մարմին է:

 

Գոհար Սարդարյան

Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները