Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շրջակա միջավայրին ավելի քան 7 միլիոն դրամի վնաս է հասցվել

ECONOMICS

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. նոյեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 47 իրավախախտում: 13 դեպքի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 810.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 7.053.300 ՀՀ դրամ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 33 դեպք: Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 7.047.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Լոռի՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (8 ուռենի, տարբեր տեսակի 59 ծառ) վերաբերյալ հաշվարկվել է 5.524.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (2.5 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Տավուշ՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 15 դեպքի (1 բարդի, տարբեր տեսակի 69 ծառ) վերաբերյալ հաշվարկվել է 150.000 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 4 դեպքի (13.9 խմ փայտանյութ) վերաբերյալ 309.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատ՝ հայտնաբերված վառելափայտի տեղափոխման 3 դեպքի (3 խմ փայտանյութ)  վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։

Արմավիր՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 փշատենի, 1 թթենի) և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի (3.7 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։

Երևան՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի (1 թեղի, 1 հացենի, 4 թխկի) վերաբերյալ հաշվարկվել է 915.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Գեղարքունիք՝ հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ և հաշվարկել է 148.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 6.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Գեղարքունիք՝ հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 134 հատ սիգ տեսակի ձուկ՝ 52.6 կգ, որը հանձնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական» տուն ինտերնատ):

Վայոց ձոր՝ հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի (առգրավվել է 1.2 կգ կողակ տեսակի ձուկ և 1 ձկնորսական կարթ) վերաբերյալ հաշվարկվել է 1.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայք՝ հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 14 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց):

Արարատ՝ հայտնաբերված որսահանդակի տարածքից դուրս որսի իրականացման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Սյունիք՝ հայտնաբերված ապօրինի որսի կատարման փորձի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 140.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Արարատ՝ որսի կանոնների խախտման (որսահանդակի տարածքից դուրս որսի իրականացման) 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և հաշվարկել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 5 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 230.000 ՀՀ դրամի չափով՝

Երևան՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպք, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Արմավիր՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արագածոտն՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

Շիրակ՝ հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Արարատ՝ թափոնները ոչ հատուկ հատկացված տեղում տեղաբաշխելու խախտման 1 դեպքի  վերաբերյալ վարչական վարույթի քննության արդյունքում նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 150.000 ՀՀ դրամի չափով՝

Գեղարքունիք՝ հայտնաբերված ավազի ապօրինի արդյունահանման 1 դեպք, որի վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և բազալտի ապօրինի արդյունահանման 1 դեպք, որի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Արմավիր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 666.200 ՀՀ դրամ:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer