Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական Հանրապետությունում կրկին երկրաշարժ է գրանցվել, այս անգամ դրա ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Որոշ աղբյուրներ հաղորդում են ավելի բարձր ուժգնության՝ 6.1 և 6.3 մագնիտուդի հասնող երկրաշարժի մասին:
Հայտնի է, որ ցնցումները գրանցվել են երկրի հարավ-արևելքում՝ շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող իրանական Քերման քաղաքից մոտ 65 կմ դեպի հյուսիս-արևելք:
Նշվում է նաև, որ երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել էր 530-ի: Մոտ 70 հազար մարդ մնացել էր անօթևան:
Ավելի ուշ՝ նոյեմբերի 24-ին, Իրանի արևմուտքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է 36 մարդ: