Մարգարիտա Սիմոնյանը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա տարբերության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Россия 1 ալիքի եթերում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առկա տարբերության մասին ասել է.
««Փոքրիկ» տարբերությունն այն է, որ Ռուսաստանը ողջ աշխարհին «ժողովրդավարություն» չի սովորեցնում»:
Սիմոնյանն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի և Չինաստանի հետ դիմակայությունը համապատասխանում է ամերիկյան վարչակազմի շահերին:
«Ռազմա-արդյունաբերական համալիր, զենքի վաճառք, զենքի արտադրություն, դա ամերիկյան տնտեսության հսկայական հենասյունն է: Այդ իսկ պատճառով այդ երկիրը դուրս չի գալիս պատերազմներից և ոչ թե այն պատճառով, որ Ամերիկան պաշտպանում է որոշակի ժամանակավոր ազատությունն ու ժողովրդավարությունը, որին իրենք էլ չեն հավատում»,- հայտարարել է Սիմոնյանը:
Նա նաև նշել է, որ հակամարտությունն ԱՄՆ-ի հետ ապագայում էլ ավելի կուժեղանա, քանի որ Վաշինգտոնի համար նման մոտեցումը համարվում է «ճշգրիտ, գործնական և պրագմատիկ դիրքրոշում»: