Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անտառվերականգնման աշխատանքները տարեցտարի նվազեցնում են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ տարի ընդհանուր առմամբ ապօրինի ծառահատումների արդյունքում Հայաստանում հատվել է 1481 ծառ՝ 1110,7 խորանարդ մետր խտությամբ: Ակտերով ձևակերպված ծառահատումները նույնպես նույն թիվն են կազմել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում տեղադրված վերջին հրապարակումներից:

Այն տվյալներ է պարունակում վերջին մի քանի տարիներին գրանցված ծառահատումներից: Եվ կարելի է ասել, որ 2012–2016 թթ. ընթացքում ամենից շատ ծառահատումներ գրանցվել են 2015 թ.՝ այդ ժամանակ ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 2660:

Չնայած որ նախորդ տարի ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 1481 և դա մոտ 1200–ով պակաս է 2015 թ. գրանցված ծառահատումների թվից, ամեն դեպքում վերջին տարիների համար այն նույնպես փոքր թիվ չէ: 2012 թ. ԱՎԾ–ի կողմից հաշվարկվել է 1186 ապօրինի ծառահատում, 2013 թ.՝ 867, իսկ 2014 թ.–ին՝ 1263:

Աղյուսակից նաև տեսնում ենք, որ նախորդ տարիներին հակահրդեհային ճանապարհներ վերջին անգամ կառուցվել են 2013 թ.՝ 3,5 կմ երկարությամբ: Անտառային հրդեհները նախորդ տարի ընդգրկել են 97,9 հա տարածք, որից անտառածածկ է եղել 37–ը: Ընդհանուր առմամբ հրդեհների քանակը կազմել է 41: Ամենից շատ հրդեհներ գրանցվել են 2012 թ.՝ 63, իսկ ամենից քիչ՝ 2013 թ.–ին, այն է՝ 23: Այս տվյալներից կարելի է եզրակացնել, որ 2013 թ. բնությանը համեմատաբար քիչ վնաս է հասցվել. և՛ հրդեհներն են սակավ եղել, և՛ ապօրինի ծառահատումները:

Միաժամանակ ամենից շատ հրդեհված անտառներ ու հրդեհված հողեր ենք ունեցել սրանից 2 տարի առաջ՝ 2015 թ.–ին: Այն ժամանակ գրանցվել էր 1326,9 հա այրված անտառ: 2016 թ. տարեսկզբին անտառի վնասատուների և հիվանդությունների օջախների թիվը կազմել է 9519, որոնցից բոլորն էլ պայքարի միջոցառումների կարիք են ունեցել, սակայն ըստ վիճակագրության՝ վերացվել են ոչ բոլորը՝ 9269–ը: Արդեն նախորդ տարվա վերջին գրանցվել է 10 հազար 120 դեպք, որոնցից կրկին բոլորն էլ պայքարի միջոցառումներ են պահանջել:

2016 թ. անտառատնկում ու ցանքս է իրականացվել 32,9 հա–ի վրա: Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, ապա այս միջոցառումների ծավալը 2012 և 2013 թթ. համեմատությամբ զգալիորեն նվազել է. 2012 թ.–ին այն կազմել է 177,6 հա, 2013–ին՝ 274,7 հա, 2014–ին՝ 57,2, իսկ 2015–ին՝ 81,2 հա:

Ըստ հրապարակման՝ տնկարկիների առաջին տարվա կպչողականությունը 2016 թ. կազմել է 60%: Անտառվերականգնումը՝ ներառյալ անտառի բնական վերաճին օժանդակող միջոցառումները ընդգրկել են 110,5 հա տարածք: Նախորդ տարի իրականացվել է նաև տնկանյութերի արտադրություն՝ խոսքը գնում է սերմնաբույսերի մասին, որոնց թիվը կազմել է 203 հազար 300:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին