Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հրաչ Բերբերյան. «Տարեցտարի վիճակը վատանում է, որովհետև ոռոգման ջրի համակարգը չի փոխվում»

ЭКОНОМИКА

Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը:

Նշվել է, որ ներկայում քննարկման փուլում է գտնվում ջրային համակարգի բարեփոխումների համալիր նոր փաթեթը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ:

Ջրային ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:

 

Պարոն Բերբերյան, գյուղացին մշտապես բողոքում էր ջրօգտագործողների միությունների աշխատանքից: ՋՕԸ–երի միավորումը մեղմե՞ց խնդիրը:

– Գիտեք, գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում: Կամ այդ անհատին փոխեցին ուրիշով, ի՞նչ փոխվեց: Դեռ հարց է՝ նախկին ղեկավարն էր բանիմա՞ց, թե՝ նորը: Ոռոգման համակարգում այսօր մոնոպոլ վիճակ է: Մենք այն ապամոնոպոլիզացնելու խնդիր ունենք: Դա շատ կարևոր է: Եթե ֆերմերը ցանկանում է ջրառի հետ աշխատել, պետք է կարողանա նրա հետ պայմանագիր կնքել, այսինքն՝ խոսքը գնում է այլընտրանքային ոռոգման համակարգի մասին, որին ղեկավարները համառորեն դիմադրում են: Սա շատ նման է հակակարկտային համակարգի հին մեթոդին, որի կապակցությամբ էլ դիմադրեցին, բայց, ի վերջո, հաղթանակը մերն էր: Այնպես որ, թող չձգձգեն և հանձնարարված բարեփոխումները կատարեն: Եթե ունենանք մրցակցություն, կունենանք նաև մատչելի ջրի գին, էլ գյուղացուն չեն թալանի՝ կրկնակի գումարով ջուր տալով: Ոռոգման համակարգում նորմատիվների լուրջ խախտում կա: Դրա առաջը պետք է առնել ոչ թե պատժելով, դատարանների միջոցով, այլ՝ մրցակցությամբ:

 

Խոսվում է ջրային համակարգում սպասվող բարեփոխումների մասին: Ի՞նչ փոփոխությունների կարիք կա այս ոլորտում:

– Օրենքի վերանայում պետք է լինի և մենաշնորհը վերացվի: Խնդիրները վերացնելու համար սրանք պետք է անհապաղ իրականացվեն: ՋՕԸ–երի մոնոպոլիան բերեց նրան, որ այս տարի նորից Սևանից ջուր վերցրեցին:

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ պետք է իրականացնել կոշտ քաղաքականություն՝ ոլորտում իրավիճակը բարելավելու կապակցությամբ: Ո՞րը պետք է լինի այդ քաղաքականությունը:

– Օրենսդրական փոփոխություններ են պետք՝ բոլորին բերել օրենքի դաշտ և աշխատել: Սարքել են մոնոպոլիա, ջրառն ինչ ուզում անում է: Ոռոգման ջրի նորմատիվները դեռ հանելուկ են մնում: Իրենց համար նորմատիվներ են մշակել և գումար են հավաքում: Ո՞վ է տեսել կարտոֆիլի մեկ ոռոգման համար 15000 դրամ գումար վերցնեն, իրական արժեքը պետք է 10000 լինի: Կառավարությունը մասնագետների միջոցով պետք է նորմատիվներ հաստատի և գյուղապետարանների պատերին փակցնի: Ամեն մի մշակաբույս ունի իր ոռոգման նորմատիվը, որը չի պահպանվում: Կոշտ հարց դնելը դեռ քիչ է՝ պետք է պատասխան տալ, թե ինչու Սևանից ջուր վերցրեցին:

 

Տարեսկզբին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հայտարարեց, որ 100%–անոց ոռոգման համակարգ կունենանք՝ ոչ մի կտոր հող առանջ ջուր չի մնա: Արարատյան դաշտը, Շիրակի մարզն և Թալինի տարածաշրջանը, սակայն օրերով ջուր չեն ունեցել: Ինչի՞ հետևանքով խնդիր առաջացավ:

– 100%–անոց ոռոգման համակարգ ունենալու լրիվ նախապայմանները կար: Ջրամբարները չի մաքրվում, 30%–ը տիղմ է: Ջրամբարներում ջուրը չէր կուտակվել այնքան, որքան անհրաժեշտ էր: Ջրատարները նույնպես չեն մաքրում, հետո էլ ասում են, թե ջուր չկա: Էդ ի՞նչ հեքիաթներ է: Լավ աշխատեք խնդիր չլինի: Ասում են՝ անձրև է պետք, դա գյուլնազ տատի հեքիաթներն է հիշեցնում: Այս տարի էլ առատ ձյուն է եղել: Երբ բժիշկը չի կարողանում հիվանդին բուժել, առիթ է փնտրում, որ ինքը մեղավոր չէ, նույն վիճակն է հիմա: ՀԷԿ–երը «պարազիտի» նման ոռոգման ջուրը խմում են: Դրանք պետք է փակել: Բազմիցս խնդիրը բարձրացրել ենք, սայլը տեղից չի շարժվում: ՀԷԿ–երի հետևում մեծահարուստներն են կանգնած:

 

Ի՞նչ եք կարծում, գարնանը գյուղացիները ոռոգման ջրի խնդիր կունենա՞ն:

– Տարեցտարի վիճակը վատանում է, որովհետև համակարգը չի փոխվում: Եթե բարեփոխումներ չկատարվեցին, նույն վիճակն է լինելու: Շիրակի գոտում ջրի համար ծեծկռտուք էր: Պաշտոն զբաղեցնելը հեշտ է, բայց պետք է պատասխան տալ: Փականագործին էլ կարող ենք բերել ջուրը ղեկավարի, հետո՞: Չեն ուզում զբաղվել դրանով: Որպեսզի եկող տարի խնդիր չլինի, պետք է ջրամբարները մաքրվի և ՀԵԿ–երի աշխատանքը դադարեցվի:

 

Առաջարկվում է ոռոգման կաթիլային համակարգ ներդնել, անգամ վարկի տոկոսներն է սուբսիդավորվում: Սա հողագործի համար փրկություն կլինի՞:

– Սա իդեալական տարբերակ է, ջրի մինչև 90%–ը տնտեսվում, բայց ծախսատար է: Գյուղացին պատրաստ է դրան, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը:

 

Մանյա Պողոսյան

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ