Ստամբուլում բնակվող 19-ամյա ռուս ուսանողուհին մահացել է թուրք գործարարի հետ ժամադրությունից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում մահացել է Ստամբուլի խաղատներից մեկում աշխատող 19-ամյա ռուս ուսանողուհի Տատյանա Չեխրանովան:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, Տատյանան ամեն օր կապի է դուրս եկել հարազատների հետ: Ստամբուլում գտնվելիս ծանոթացել է 28-ամյա թուրք գործարար Իբրահիմ Յուլդըսի հետ, որի հետ սիրավեպ է ունեցել: Երիտասարդներն անբաժան են եղել, սակայն Տատյանայի խոսքով՝ Իբրահիմի ծնողները դեմ են եղել իրենց հարաբերություններին տարբեր դավանանքների պատճառով:
Նոյեմբերի 18-ին աղջիկը կապ է հաստատել մոր հետ և տեղեկացրել, որ սիրելիի հետ մեկնելու է լեռնամագլցման՝ խոստանալով զանգահարել հաջորդ օրը: Սակայն այդպես էլ կապի դուրս չի եկել: Նրա հարևանուհին ևս հայտնել է, որ չի կարողանում զանգահարել նրան:
Հաջորդ առավոտյան նրան մահացած են գտել մեքենայում: Իբրահիմի փաստաբանը, որն աղջկա ծնողներին մեծ գումար է առաջարկել, հայտնել է, որ երբ զույգը Ստամբուլ վերադառնալիս է եղել, դժբախտ պատահար է տեղի ունեցել: