Սթիվեն Սիգալը մարտական խորհուրդներ է տվել ֆիլիպինցի զինվորականներին ԻՊ-ի դեմ պայքարելու համար
МЕЖДУНАРОДНОЕՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ֆիլիպինցի զինվորականներին հատուկ հյուրի է ներկայացրել, որը վերջիններիս խորհուրդներ է տվել, թե ինչպես է պետք պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, ֆիլիպինցիների հատուկ հյուրը ամերիկյան մարտաֆիլմերի հերոս, այկիդոյի վարպետ Սթիվեն Սիգալն էր: Նա Դուտերտեի հետ միասին այցելել է Ջոլո կղզում տեղակայված բանակային ճամբարը:
Նրա այցի նպատակը մարտական իմաստությունը զինվորներին փոխանցելն էր, որոնք պայքարում են մահմեդական ծայրահեղական խմբավորումների դեմ, որոնց անդամներից շատերը հավատարմություն են հայտնել ԻՊ-ին:
«Դուք, տղաներ, ձեր կյանքը վտանգում եք ամեն օր: Ես ինքս էլ այդպես եմ վարվել և հասկանում եմ այս գործի լրջութունը: Ես հավատում եմ, որ կա մի բանաձև, որը կարող է օգնել բանակային ուժերին, ոստիկանությանը, հետախուզական համակարգին՝ պայքարելու այս ամենի դեմ»,-ասել է դերասանը: